Օրվա ռոմանտիկ աստղագուշակ կենդանակերպի նշանների համար          Մայիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մայիսի 22-ից 26-ը Արեգակի վրա հայտնաբերվել է ակտիվության բազմաթիվ կենտրոններ, ինչը հղի է Երկրի բնակչության համար տհաճ դրսեւորումներով    

22 փետ 2024 11:02

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Մակրոնի՝ Բաքվի հասցեին «անհիմն» մեղադրանքներն ու «միակողմանի պաշտպանությունը Հայաստանին»

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Մակրոնի «հայամետ» հայտարարություններըԱդրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաքվի հասցեին «անհիմն» մեղադրանքներն ու հայտարարությունները, որոնք «միակողմանիորեն պաշտպանում են Հայաստանին». այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով փետրվարի 21-ին Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին:

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ «միանգամայան «անտեղի է» (չակերտները՝ Tert.am), որ Ֆրանսիան, որը գրեթե 30 տարի չի բարձրաձայնել «իրենց տարածքներից»  վտարված և «ջարդերի ենթարկված» ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման մասին, խոսում է «Ադրբեջանի տարածքները» իրենց կամքով և առանց որևէ բռնի հարկադրանքի լքած հայերի իրավունքների և անվտանգության մասին»։

Բաքվի պնդմամբ՝ «ավելի օգտակար կլիներ, եթե ֆրանսիական կողմը խոսեր Հայաստանի կողմից Ադրբեջանի ութ գյուղերի շարունակական օկուպացիայի մասին»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն ֆրանսիական կողմին մատնանշել է, որ «անընդունելի է Բաքվին մեղադրել անհամաչափ պատասխանի համար՝ Հայաստանին քննադատելու փոխարեն, որը, առանց որևէ հրահրող գործոնների, խախտել է շուրջ հինգ ամիս տևած կայունությունը, և պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները»:

«Մենք կրկնում ենք, որ Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, արդյունքի չի բերի», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ Մակրոնը երեկ իր ելույթում ասել էր.«Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։ Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյուքնում հայկական կողմը ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր