Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

16 մար 2024 13:42

ՆԱՏՕ-ն խառնվեց Ռուսաստանի հետ պատերազմի մեջ՝ 3-րդ համաշխարհային պատերազմն անխուսափելի է

ՆԱՏՕ-ն խառնվեց Ռուսաստանի հետ պատերազմի մեջ՝ 3-րդ համաշխարհային պատերազմն անխուսափելի էԻտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի զորքերն Ուկրաինա ուղարկելուն, քանի որ դա սպառնում է երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելով։ Իտալիայի ԱԳ նախարարն այս մասին ասել է RAI News 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն չպետք է հակամարտության մեջ մտնի Ուկրաինայում։ Հուսով եմ, որ ոչ մի կողմ չի գնա կռվելու։ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելիս երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ կա»,-ընդգծել է իտալացի քաղաքական գործիչը ։

Տայանին նշել է, որ Արևմուտքն Ուկրաինային ռազմական և տնտեսական օգնություն, ինչպես նաև տեխնիկական աջակցություն է ցուցաբերում: Սակայն, նրա կարծիքով, ռազմական գործողություններին անմիջական մասնակցությունը սխալ կլիներ։

«Եվ բոլոր իտալացիները, ինչպես և ողջախոհ մարդիկ, դա չեն ցանկանում»,-հավելել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր