Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

31 հուլ 2024 16:15

Զգուշացում. նոր համաճարակ է սպասվում

Զգուշացում. նոր համաճարակ է սպասվումՀամաշխարհային հանրությունը պետք է նախապատրաստվի այն բանին, որ թռչնագրիպը, որը ձեռք է բերում մարդուց մարդ տարածվելու ունակություն, կարող է հանգեցնել նոր համաճարակի, չորեքշաբթի ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաճարակաբան Ռիչարդ Փիբոդին El Pais թերթին տված հարցազրույցում:

«Մտավախություն կա, որ վիրուսը (թռչնագրիպը) ձեռք կբերի մարդուց մարդ տարածվելու ունակություն, ընդ որում՝ կայուն կերպով, եւ կարող է նոր համավարակ առաջացնել: Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Գիտական հանրությունն ուսումնասիրում է այդ վիրուսների գենետիկ հաջորդականությունը՝ դրանց հետևելու, ինչպես նաև պատվաստանյութեր մշակելու համար, որոնք հասանելի կլինեն անհրաժեշտության դեպքում», — հայտարարել է նա։

Համաճարակաբանը բացատրել է, որ թռչնագրիպի նոր բռնկումը, որը ոչնչացրել է միլիոնավոր՝ վայրի և տնային թռչուններ ամբողջ աշխարհում, սկսվել է երկու-երեք տարի առաջ՝ A(H5N1) վիրուսի հատուկ տեսակի պատճառով:

«Մենք ուզում ենք ասել, որ պետք է զգոն լինել։ Կարևոր է, որ մարդիկ չվերցնեն սատկած կամ մահացող թռչուններ կամ այլ կենդանիներ: Եվ որպեսզի թռչնաֆաբրիկաների աշխատողները լավ պաշտպանված լինեն», - զգուշացրել է Փիբոդին։

Նշվում է, որ այս խնդիրը կարող է հատկապես վտանգավոր լինել գյուղական բնակավայրերում միջինից ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների շրջանում, որտեղ հաճախ ընդունված է ընտանի թռչուններ պահել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր