Անդրանիկ Թեւանյանը 2 ամսով կալանավորվեց          Սամվել Կարապետյանի առաջարկն է Էջմիածինը դարձնել հատուկ քաղաք, Վատիկանի ու Երուսաղեմի նման       Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով hարվածել Ուկրաինային    

25 սեպ 2024 11:22

Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ ԷրդողանըՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին:

Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին:

Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր