Արտակարգ իրավիճակ՝ Բյուրեղավանում, բնակիչներն սրտխառնոց, փորլուծություն, փսխում և այլ ախտորոշումներով դիմել են բուժհաստատություններ          «Հրեշտակների ձոր» կոչվող տարածքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

12 հուլ 2025 09:03

Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել․«Հրապարակ»

Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել․«Հրապարակ»«Հրապարակ» գրում է․Երեւանի թաղապետարանների աշխատողներին ղեկավարները հորդորել են մինչեւ օգոստոսը ներառյալ իրացնել օրենքով իրենց հասանելիք արձակուրդը, քանի որ դրանից հետո հնարավոր է թույլ չտան արձակուրդ մեկնել` սկսում են պատրաստվել ընտրություններին։

Թաղապետարաններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ իրենց հավաստիացրել են, թե բոլոր թաղապետարաններին են նման հրահանգ իջեցրել` մտնում են իշխանության համար ծանր մարտերի փուլ։

Թե ինչ ընտրությունների են պատրաստվում, չեն մանրամասնել, ինչպես նաեւ՝ թե ինչ պետք է անեն թաղապետարանների աշխատակիցներն ընտրություններին ընդառաջ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են եկող տարվա հունիսին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 12․ 07․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր