Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

11 հուն 2017 18:22

Ճոխ սեղանները մեր կյանք մտավ Խորհրդային Միության տարիներին, որպես հակադրող ուժ՝ Սուրբ Ծննդյան տոնին, որից պետք է ձերբազատվել. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբի հյուրերն էին  ԱՀԹ Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը և Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանը:
«Ապավինել Աստծուն, որը ամենակարող է ու կարող է օրհնել բոլորիս ընթացքը ու բարի պտուղներ բերել բոլորիս կյանքում: Երկրային կյանքը փորձության շրջան է: Դժվարությունները հաղթահարելով՝ մոտենում ենք Աստծուն ու կատարելագործվում»,-ասաց Տեր Զգոն քահանա Աբրահամյանը՝ խորհուրդ տալով տարին սկսել Աստծո հետ: 

Սոնա Հարությունյանն էլ նկատեց, որ պետք է հիշել այն բոլոր ձեռքբերումները, որոնք ունեցել ենք նախորդ տարվա ընթացքում «Ամանորը սովորաբար ասոցիացվում է սպասելիքների, նորի հետ, և շատ հաճախ հենց այդ սպասելիքների չարդարացումը կարող է պատճառ դառնալ հետտոնական սթրեսների համար: Պետք է հիշել, որ դրական փոփոխությունների ակնկալիքը մեզ պետք է ուղեկցի ողջ տարվա ընթացքում: Ամանորը պատասխանատու ժամանակաշրջան է մարդկանց կյանքում, քանի որ այն հնարավորություն է տալիս ամփոփել անցնող տարին և դիմավորել նորը: Դրական հուզական վիճակի առկայությունն արդեն իսկ տալիս է դրական տրամադրվածություն դեպի նոր տարի»:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է ձերբազատվել Ամանորին ճոխ սեղաններ ունենալու ձգտումից՝ հատկապես, որ պահքի շրջան է, Տեր Զգոն քահանա Աբրահամյանը նկատեց. «Այս երևույթը, ցավոք սրտի, մեր առօրյա կյանք մտավ Խորհրդային Միության տարիներին, կարծես հակադրող մի ուժ՝ Սուրբ Ծննդյան տոնին, իսկ մինչ խորհրդային կարգերի հաստատումն այդպես չէր: Պետք է փորձենք վերադառնալ նախկին վիճակին, որը, իհարկե, դժվար հաղթահարելի է, որովհետև գործ ունենք սովորույթի ուժի հետ, բայց կամքի ուժ ցուցաբերելով՝ մենք կարող ենք իրավիճակն այլ ուղղությամբ տանել: Կարելի է ամանորյա սեղան բացելիս՝ հատուկ տեղ ու նշանակություն տալ նաև պահքի կերակուրներին և առաջարկել այն մարդկանց, ովքեր պահքի մեջ են: Այդ ճոխ սեղաններն ավելի շատ վնաս են պատճառում, քան օգուտ տալիս: Մարդու էությունը այնպիսին է, որ ուրախանում է ոչ թե սեղանի ճոխությունից, այլ բարի մթնոլորից և հաճելի անձնավորությունների հետ շփվելիս: Քայլ առ քայլ, մենք պետք է ազատվենք, այդ խորհրդային ավանդությունից, որ մեզ է փոխանցվել և վնաս է պատճառում, թե հոգեպես, թե ֆիզիկապես: Բոլորս միանալով, պետք է ազատվենք այս ցավալի երևույթից»: 

Սոնա Հարությունյանն էլ նշեց, որ տոներին պետք է չափավոր ծախսել, որպեսզի դրանից հետո ճգնաժամային իրավիճակներում չհայտնվել.«Պետք է ավելի կարևորություն տալ նրան, որ տոնը ուրախանալու, ջերմ մթնոլորտ ստեղծելու համար է: Կարծում եմ կգա այդ ժամանակը, երբ մարդիկ կզգան, որ կարևոր է ոչ թե ճոխ սեղանները, այլ շփումներում, հարաբերություններում, առավել ևս սեփական ներաշխարհում դրական հուզական վիճակի ապահովումը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր