ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

02 հուն 2018 10:57

Ձմեռ Պապին նամակ գրելը օգնո՞ւմ է գնալ դեպի երազանքների իրականացում. Հարցազրույց Սոնա Հարությունյանի հետ

Ձմեռ Պապին նամակ գրելը օգնո՞ւմ է գնալ դեպի երազանքների իրականացում. Հարցազրույց Սոնա Հարությունյանի հետԱմանորի նշանակության, առանձնահատկությունների և հոգեբանական գործոնների շուրջ Hayacq.com-ը զրուցեց Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
-Ի՞նչ դեր և հոգեբանական առանձնահատկություն ունի Ամանորը յուրաքանչյուր մարդու կյանքում:
-Ամանորը տարբերվում է մյուս բոլոր տոներից. համընդհանուր հեքիաթային մթնոլորտ է սփռում և հրաշքի ակնկալիք: Ամանորն ասոցիացվում է նորի սպասումի, հրաշքի, նաև մանկության տարիների տպավորությունների և հիշողությունների հետ:  Յուրաքանչյուր մարդու կյանքում այն նաև պատասխանատու ժամանակաշրջան է, քանի որ  ամփոփում է նախորդ տարին և առաջնորդում դեպի նոր տարի: 
-Ինչպե՞ս անել, որ տոնը դրական լիցքեր հաղորդի: Ո՞րն է Նոր տարին դիմավորելու «առողջ բանաձևը»:
-Նոր տարին դիմավորելու համար կարևոր նախապայման է լավ տրամադրությունը: Դիմավորեք Ամանորն այնտեղ, որտեղ ցանկանում եք, և այն մարդկանց հետ, ում համակրում եք: Գլխավորը` լինեք սիրելի և հարազատ մարդկանցով շրջապատված: Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ Ամանորը  նախատեսված է ուրախանալու, ընտանեկան ջերմ մթնոլորտն ամրապնդելու, միասնականության և երջանկության զգացում ունենալու համար:  
-Տարածված այն եզրույթը, որ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցնի ողջ տարին՝ սնոտիապաշտությո՞ւն է, թե՞ կա հոգեբանական գործոնը:
-Հոգեբանական տեսանկունից մեր կյանքը մեր համոզմունքների արտացոլումն է: Ցանկալի է, հնարավորինս դրական մտածել, քանի որ դրական մտքերը նպաստում են դրական հույզերի առաջացմանը և ներդաշնակ դարձնում հարաբերություններն ու կյանքը: 
-Որո՞նք են նախատոնական և հետտոնական սթրեսների պատճառները:
-Սթրեսների պատճառները տարբեր են, օրինակ այն, որ տոների ռիթմը տարբերվում է առօրյա կյանքից (օրինակ, փոխվում է սնվելու, քնելու, հանգստի ժամանակացույցը), և բնական է, որ տոներից հետո օրգանիզմին անհրաժեշտ է ադապտացիա: Հետտոնական սթրեսի պատճառ կարող են լինել նաև  չարդարացված սպասելիքները, չէ՞ որ նախատոնական փուլում որոշակի ակնկալիքներ կան Ամանորից: 
-Ինչպե՞ս խուսափել:
-Ավելորդ սթրեսից զերծ մնալու համար ցանկալի է, որ սպասելիքները մոտ լինեն իրականությանն ու սեփական հնարավորություններին, նաև անհրաժեշտ է նախատոնական փուլում պլանավորել  ժամանակը: Իհարկե ցանկալի է և անհրաժեշտ, վերհիշել տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները, հաջողությունները, և պլանավորել հաջորդ տարին:
-Ձմեռ Պապին նամակ գրելը արդյո՞ք օգնում է գնալ դեպի երազանքների իրականացում:
-Գիտեք, նամակ գրելով նախ հասկանում ենք ինչն է տվյալ մարդու կամ երեխայի համար առավել էական, կարևոր, մյուս կողմից` հոգեբանական տեսանկյունից ևս մեկ անգամ հաստատում ենք, որ եթե մեր երազանքը կոնկրետ ձևակերպում է ստանում, պլանավորվում, ապա իրականանալու հավանականությունը մեծանում է: 
-Պե՞տք է հավատալ հրաշքներին:
-Երբ մոտենում է Ամանորը, անկախ տարիքից, մարդիկ ունենում են նորի սպասում, հրաշքի ակնկալում: Հրաշքներին պետք է հավատալ, որպեսզի իրականանան:
-Ձեր ամանորյա մաղթանքը:
Հուսով եմ, որ 2018թ–ը կպարգևի  խաղաղություն և հավատարմություն,  բարի և ուրախ մթնոլորտ մեր երկրին: Շնորհավոր Ամանոր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր