Նախատոնական սթրեսների պատճառներն ու հաղթահարումը. Հոգեբան

1. Կառավարեք ժամանակը,
այսինքն` պլանավորեք անելիքները:
2. Որոշակի դարձրեք
Ամանորի կազմակերպման գործընթացը. ում հետ և որտեղ անցկացնել այն:
3. Հիշեք նախորդ
տարվա ձեռքբերումները, ուրախ և հաջողակ պահերը:
4. Գրեք հաջորդ
տարվա համար Ձեր սպասելիքները, հնարավորինս կոնկրետ և մանրամասն:
5. Մի անհանգստացեք
այն մասին, թե ինչ կմտածեն կամ կխոսեն այլ մարդիկ: Եթե Դուք ձգտեք արդարացնել ոմանց
(ոչ Ձեր) սպասելիքները, դժվար թե երջանիկ դիմավորեք Ամանորը:
6. Դիմավորեք Ամանորն
այնտեղ, որտեղ ցանկանում եք, և այն մարդկանց հետ, ում համակրում եք:
7. Տոնի համար
պետք չեն շատ նվերներ կամ փող: Գլխավորը` լինեք սիրելի և հարազատ մարդկանցով շրջապատված:
8. Ամանորի կազմակերպումը
համապատասխանեցրեք Ձեր ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական ռեսուրսներին: Մի ծախսեք ավելին քան
թույլ են տալիս միջոցները, և մի խուսափեք Ձեզ համար ընդունելի և հաճելի ամանորյա ավանդույթներ
ստեղծելուց:
9. Մի մոռացեք
հանգստի մասին:
10. Հիշեք, որ լավագույն նվերը սերն է` ընտանիքի, ընկերների, երեխաների,
հարազատների նկատմամբ:
Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար,
հ.գ.թ., դոցենտ Սոնա
Հարությունյան