Օրվա հրամայական՝ ազգային հակաօդային պաշտպանության համակարգ
Օրեր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրին, որը կնքվել էր նախորդ տարեվերջին: Թեմայի շուրջ Hayacq.com-ը զրուցեց ԵՊՄ համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ:
-Պարոն Շիրինյան, ի՞նչ կասեք Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրի վերաբերյալ: Այն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա, եթե հաշվի առնենք ստեղծված պատերազմական իրավիճակը:
-Երբ 2015 թ-ին թուրքերի կողմից Սիրիայում խոցվեց ռուսական ինքնաթիռը, Ռուսաստանում քաղաքականության արմատական փոփոխություն եղավ: Ռուսաստանը Կովկասում սկսեց վարել ագրեսիվ քաղաքականություն, որտեղ փորձեց օգտագործել հայկական կողմին՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու համար: Դա ցույց տվեց ապրիլյան դեպքերը: Բացվեց խորքային շերտերը, որի հիմման վրա Ռուսաստանը հարաբերվում է Հայաստանի հետ: Պնդում եմ, որ Ռուսաստանը սրբության սրբոցի նման պաշտպանում և կիրառում է 1921 թ-ի մարտի 16-ի պայմանագիրը՝ որը նշանակում է 30 000-քառ. կմ Հայաստանի Հանրապետություն և ԼՂՀ: Սա իրենց քաղաքականության արմատն է: Նրանք ոչինչ չեն անում որպես դաշնակիցներ՝ հայկական կողմի և իրենց շահերի ներդաշնակեցման համար: Նույնիսկ մոռանում են, որ 90- ական թթ. իրենք կարողացան կառչած մնալ Այսրկովկասում բացառապես, Հայաստանի հետ համագործակցելու շնորհիվ, երբ վրացիներն ու ադրբեջանցիները շպրտել էին ռուսներին Կովկասից դուրս: Քանի որ ռուսական պետությունը և ժողովուրդը «երախտապարտ» են, նրանք վերադարձել են ավանդական Լենին-Քեմալ համաձայնությանը: Մեր ռազմաքաղաքական դասակարգը, որը չգիտես Հայաստանն ուր է տանում և ինչի համար, ռուսներին պետք է ասի, որ ձեր հայրենիքի համար, որ Հայրենական պատերազմ եք կոչում՝ 300 000 հայորդու կյանք է տվել ձեր տափաստաններում: Ռուսաստանի այս պահվածքը խոսում է այն մասին, որ նրանց քաղաքական մշակույթի մեջ երախտագիտության գիտակցում գոյություն չունի:
Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրի ստորագրումը հայկական կողմի համար չափազանց կործանարար կլինի: Ադրբեջանական զինուժի ձեռքում է գտնվում Թալիշի հատվածը, որը սեպի նման խրվել է մեր՝ նախկին ԼՂՀ տարածք, երկրորդ՝ վերցրել են Վարազաթումբը (Լելեթեփե), և եթե հակաօդային պաշտպանության սիստեմը հայկական կողմը չկառավարի՝ ինչքանել ապացուցեն, որ 6-րդ կետը թույլ է տալիս, որ մենք ինքնուրույն լինենք, ես դրան չեմ հավատում: Այս դեպքում, Բաքուն կգրոհի օդից ինքնաթիռներով, երկու ճակատով էլ՝ Վարազաթմբից և Թալիշի հատվածից կհարձակվեն և, ուզի չուզի հայկական կողմը վայրկյանների ընթացքում կապիտուլացիայի առաջ կկանգնի: Ապրիլյան դեպքերի ժամանակ այդ հաջողությունը չունեցան, որովհետև ունեինք ազգային հակաօդային պաշտպանություն:
Եթե հայկական կողմը ճար չունի Ռուսաստանի արջի ճանկից դուրս գալու՝ ինչ ինչ պատճառներով, ապա պետք է առաջարկի, որ համագործակցության և փոխադարձ
օգնության պայմանագիր կնքվի և, ոչ՝ ավելին:
Ներկայացված սպառնալիքն
իսպառ վերանալու համար պետք է մտածել, թե ինչպես վերականգնել կորցրած դիրքերը: Անպայմանորեն …