Ադրբեջանում ռուս խաղաղապահների նկատմամբ հուժկու հակաքարոզչություն է գեներացվում.ՌԴ խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու նպատակ ունեն
![](https://cdn1.img.armeniasputnik.am/images/07e5/05/03/27408048.jpg)
«ՀՀ–ի և ՌԴ–ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, ՀՀ–ի և ՌԴ–ի միջև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման մասին, ՀՀ–ի և ՌԴ–ի միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա շարունակվում են հզորացվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ Սյունիքի մարզում ևս հիմնվել են ռուսական ռազմաբազայի հենակետեր, իսկ ռուսական սահմանապահ ուժերը մասնակցում են ՀՀ պետական սահմանի մի շարք հատվածների պահպանությանը։
Նա նաև շեշտեց, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախում անվտանգության գործոն է ԼՂ–ի համար։
«Ադրբեջանում ռուս խաղաղապահների նկատմամբ հուժկու հակաքարոզչություն է գեներացվում և գործողություններ են արվում, և կարծում եմ` ադրբեջանական դատարանների կողմից մեր գերեվարված քաղաքացիներին երկար տարիների ազատազրկման դատապարտելու փաստը նաև ՌԴ խաղաղապահ ուժերին և ՌԴ խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու նպատակ ունի»,– ասաց վարչապետը` հավելելով, որ այսօր Ադրբեջանի դատարաններում ներկայացված գերիները գերեվարվել են նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը մինչ օրս դեռ չի վավերացրել խաղաղապահների մանդատը։