Տեսանյութ.Եթե փողոցում հանդիպեմ մեկին, որը համացանցում գրել է, թե Նազարյանը ծախել է Կիրանցը, որդու գերեզմանը, ու ես իրեն սատկացնեմ, ինձ քր. պատիժ հասնո՞ւմ է          Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը.Թուրքիան դառնում է ժամանակակից ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություն       Առաջարկը ո՞րն է՝ հարձակվել Ադրբեջանի վրա՞․արդյո՞ք երթի մասնակիցների թվի շատանալը կարող է նշանակել իշխանափոխության հասնել...    

30 մար 2017 16:30

Միջազգային բոբոյով այդ մարդը 26 տարի շարունակ վախեցնում է մեր հասարակությանը. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբի հյուր ՀՅԴ համամասնական ցուցակի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը ամփոփեց քարոզարշավն ու անդրադարձավ քաղաքական գործընթացներին:
«Ունենք փոխված ընտրակարգ, Սահմանադրություն, բայց այս ընտրարշավն ընթացավ իներցիայով՝ նախորդ ընտրությունների նախընտրական պրոցեսների բացասական տարրերը ներառելով: Չնայած համամասնական ընտրակարգի ներդրմանը, այն բացասական երևույթները, որ բնորոշ էին մեծամասնական ընտրակարգին, կային նաև հիմա»,- ասաց Բագրատ Եսայանը՝ հավելելով, որ նախորդ ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էին 139 թեկնածու, իսկ հիմա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է ավելի քան 1560 թեկնածու: 
 
Ըստ Եսայանի՝ սա ստվերեց համամասնական ընտրակարգի հիմնական բնույթը: «Առաջին պլան մղվեց ընտրարշավի խնամիական, համագյուղացիական էությունը, և սա բերեց այն բացասական երևույթների դրսևորմանը, որը հատուկ էր նախորդ ընտրություններին»,- ասաց Եսայանը՝ հավելելով, որ այս անգամ նախընտրական փուլում եղան նաև յուրահատուկ վատ դրսևորումներ: «Դանակահարությունները ոչ միայն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների միջև են, այլ նաև նույն կուսակցությունների անդամների: Սա նրա ապացույցն է, որ կուսակցությունները չունեն մեկ թիմի պատկանելու զգացողություն: Այն ակնակալիքը, որ Դաշնակցությունը տասնամայակներ շարունակ պահանջում էր 100 տոկոս համամասնական ընտրակարգ, այս ընտրարշավի ընթացքում ամբողջությամբ իրականություն չդարաձավ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ընտրարշավի ընթացքում գաղափարական պայքարը փոխարինվեց ընդդիմություն-իշխանություն հաճախ սարքովի հարցով: 
Խոսելով առաջին նախագահի քննադատությունների մասին Բագրատ Եսայանն նշեց, որ ՀՅԴ-ն պայքարելու է Ղարաբաղի անկախության համար, անկախության միջազգային ճանաչման համար, քանի որ դա է ԼՂ հարցի լուծման միակ ընդունելի ճանապարհը. «Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը իր մոտեցումը փորձում էր ամեն կերպ հիմնավորել՝ հաճախ նույնիսկ խեղաթյուրելով փաստերը: Առաջին խեղաթյուրումն այն էր, որ 1997-ի դեկտեմբերին փուլային լուծումն ավելի լավ առաջարկ է, քան հետագա բոլոր լուծումները՝ Քի Վեսթի, մադրիդյան լուծումները»: 
 
Բագրատ Եսայանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Ուրվագիծ» հաղորդմանը հայտնած քննադատությունը ՀՅԴ-ի՝ ԼՂ հարցով ծրագրային դրույթների վերաբերյալ. «Եկեք պատկերացնենք, որ Արմեն Ռոստոմյանը կամ Աղվան Վարդանյանը ՀՀ ԱԳ նախարարն է, նա գնում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից արտասանում է այս արտահայտությունը, ինչ է լինում դրանից հետո։ Մի սցենար կարող եմ ասել՝ Գլխավոր ասամբլեայի նախագահողը ասում է՝ երիտասարդ, խնդրում եմ, անցեք բեմի հետեւում իմ աշխատասենյակը ՄԱԿ-ի կանոնադրությունն է դրված, ուսումնասիրեք և հետո եկեք ձեր ելույթը շարունակեք։ Սա ինչ է։ Լավ ավելի բան չասեմ, ով ինչ մտածում է, թող ասի»: Բագրատ Եսայանը պատասխանեց. «Գիտեք, այդ միջազգային բոբոյով, համաշխարհային հանրության բոբոյով այդ մարդը 26 տարի շարունակ վախեցնում է մեր հասարակությանը: Ասում է՝ հենց հիմա եթե չստորագրեք կապիտուլյացիան, եթե ուշադիր կարդաք նրա ժամանակվա բոլոր փաստաթղթերը, Ժելեզնովոդսկից սկսած՝ այդ մարդը երեւի վախեցած է եղել փոքր ժամանակ եւ հիմա էլ իր մանկության հիշողությունը փորձում է փոխանցել ժողովրդին, որ եթե հանկարծ չանեք, տեսեք՝ գալու են ձեզ ուտեն: Չկա այդպիսի բան: Չկա համաշխարհային հանրություն միակուռ մի պատ, որ եթե հաջորդ օրը չանենք՝ ամբողջ ծանրությունն ընկնելու է մեր վրա: Նենգափոխվում է նրա բոլոր ելույթների ընթացքում, որ մեր բոլոր պրոբլեմները խաղաղության համաձայնագիր չունենալու պատճառով են:Նրա ասածը, թե 97-ից սկսած՝ հաջորդ ամեն փաստաթուղթ ավելի վատն է լինելու, քան 97-ի դեկտեմբերին եւ հրամցրած եւ բոլորի կողմից՝ նույնիսկ իր թիմի կողմից մերժված, որովհետեւ բոլորը հասկացան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածն անկեղծ ցանկություն է Ղարաբաղը հանձնելու, նրան ուղղակի ասացին հեռացիր, նա ասաց, թե հաջորդ ամեն փաստաթուղթ ավելի վատն է լինելու: Կյանքը ցույց տվեց, որ հաջորդ ամեն փաստաթուղթ նախ կարող է ավելի լավը լինել, երկրորդ՝ եթե մենք միահամուռ ենք, հանդես ենք գալիս հստակ մոտեցումով, բանակցությունների ընթացքում մեր դիրքը ավելի պինդ է, մեր տնտեսությունը զարգանում է, համանախագահները փորձում են ավելի շատ զիջումներ անել ՀՀ-ին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր