Չպետք է բացառել որևէ զարգացում. Ռուբեն Մեհրաբյան
Սանկտ-Պետերբուրգում այսօր կայացավ Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը: Թեմայի շուրջ Hayacq.com-ը զրուցեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:
-Պարոն Մեհրաբյան ի՞նչպես կգնահատեք Սանկտ-Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումը:
-Ցավոք սրտի, Ռուսաստանին և Ադրբեջանին հաջողվեց
առժամանակ բանակցային գործընթացը ՄԻՆՍԿ-ի խմբից տանել դեպի ռուսական հարթակ: Դա
փորձ է` Ռուսաստանի սեփական նշանակությունն ընդգծելու համար: Այս ամենում առաջին հերթին շահագրգրված է Ադրբեջանը, իսկ Հայաստանին հակացուցված է՝ շահերի տեսանկյունից: Հայաստանի նկատմամբ գործածվեց շանտաժ և, ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները սրա
դեմ չկարողացան որևէ
հակախաղ գտնել, որպեսզի Ռուսաստանն ու Ադրբեջանը չփորձեն մեր գլխին փաթաթել
այն, ինչը չկարողացան անել քառօրյա պատերազմի ժամանակ: Վիենայում տեղի ունեցած հանդիպումից հետո, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա հանդիպման համար
և պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերվեցին, Ռուսաստանն, այսպես ասած, բռնազավթեց այդ գործընթացը՝ տանելով սեփական դաշտ: Այսինքն, Հայաստանին ստիպեն միակողմանի
զիջումների գնալ և փորձեն իրար միջև հարցերը
լուծել`ի հաշիվ Հայաստանի և հայկական շահերի
կտրեն պրոցեսը եռանախագահության ձևաչափից:
Բնականաբար դրան հետևեց այն, որ ԵԱՀԿ-ն լվաց ձեռքերը,ասելով, որ կապ չունեն կազմակերպված հանդիպման նախապատրաստման հետ: Բացի դրանից, արևմտյան միջնորդները` Միացյալ նահանգների և Ֆրանսիայի ներկայացուցիչներ Ջերմս Ուոռլիքն ու Պիեռ Անրիեն սեփական նախաձեռնությամբ
նույնպես ժամանեցին Սանկտ-Պետերբուրգ,
որ գաղտնի և վտանգավոր գործարքներ տեղի չունենա,
ինչը Հայաստանի համար չափազանց կարևոր
է:
-Այս հանդիպումը ինչպե՞ս
կանդրադառնա Արցախյան խնդրի հետագա զարգացման վրա:
-Պրոցեսը բավականին դինամիկ է և չպետք է բացառել որևէ զարգացում`թե դրական, թե
բացասական իմաստով:
-Ըստ Ձեզ` որքա՞ն կտևի հարաբերական անդորրը շփման գծում:
-Հարաբերական անդորրը ինչքան կտևի`կախված է նախ նրանից, թե դեպի ուր կընթանա այս բանակցային
պրոցեսը: Համենայնդեպս, կախված է նաև հայկական
կողմից ևս`այն իմաստով, որ վերջինս բոլոր ջանքերը պետք է գործադրի`պատերազմ սանձազերծելու քաղաքական
գինը պատերազմ սանձազերծողների համար լինի անընդունելի: Դրա համար Հայաստանը պետք է
նախ և առաջ ներքին քաղաքականության մեջ ամրապնդի իր հասարակական քաղաքական համակարգը,
որպեսզի դիմանա արտաքին ճնշումներին: Հայաստանը նաև պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը,
անվտանգության քաղաքականությունը և վերանայի ու վերաարժևորի հարաբերությունները արտաքին
աշխարհի հետ:
Զրուցեց՝ Դիաննա
Մանուկյանը