Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով    

27 հոկ 2017 17:36

Քրեական օրենսգրքով, երբ ամուսինն ապտակում է կնոջը, սպառնում՝ ոտքդ, ձեռքդ կջարդեմ, ոստիկանությունը ոչինչ անել չի կարող, քանի որ չկա հետևանք

Քրեական օրենսգրքով, երբ ամուսինն ապտակում է կնոջը, սպառնում՝ ոտքդ, ձեռքդ կջարդեմ, ոստիկանությունը ոչինչ անել չի կարող, քանի որ չկա հետևանքՀայացք մամուլի ակումբում փաստաբան Գևորգ Գյոզալյանը և ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը խոսեցին «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի, կարգավորվող խնդիրների, դրական և բացասական կողմերի մասին:
Ըստ Գևորգ Գյոզալյան ընտանեկան բռնությունների դեպքերը շատ են Հայաստանում, այդ իսկ պատճառով նա անհրաժեշտություն է համարում ՀՀ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի ներդրումը. «Ով պրակտիկ առնչվում է այդ խնդիրներին, չի կարող չտեսնել այս օրենքի անհրաժեշտությունը»: 
Գևորգ Գյոզալյանը նշեց այն երաշխիքները, որն օրենքը տալիս է. «Օրենքը սահմանում է նախազգուշացում, երկրորդն արտակարգ միջոցառման ռեժիմի կիրառում է, երրորդը պաշտպանական ռեժիմի կիրառումն է: Եթե տեսնում եք, որ ձեր հարևանն իր կնոջը պարբերաբար ծեծում է, կարող եք զանգել ոստիկանություն: Ոստիկանությունն օրենքի ուժով պարտավոր է ներկայանալ դեպքի վայր և ճշտել՝ արդյոք ընտանեկան բռնություն կա՞, թե՞ ոչ: Առաջին անգամ նախազգուշացում կարող է հայտարարել, եթե դա արդյունք չի տալիս, կարող են կիրառել արտակարգ միջոցառման մեխանիզմը և մինչև 72 ժամ որոշակի սանկցիաներ կիրառել: Եթե դա էլ չի աշխատում, իրավիճակը կարող է քննել դատարանը»: 

Այն պնդումներին, թե ներկայիս օրենսդրությունը, օրինակ՝ քրեական օրենսգիրքը ևս թույլ է տալիս կանխարգելել ընտանեկան բռնության դեպքերը, Գևորգ Գյոզալյանն արձագանքեց. «Քրեական օրենսգիրքը չի տալիս այդ երաշխիքները: Օրինակ, եթե ամուսինն ապտակում է կնոջը, նրան սպառնում՝ ոտքդ կջարդեմ, ձեռքդ կջարդեմ, ոստիկանությունը ոչինչ անել չի կարող, քանի որ չկա հետևանք: Այդպիսի մի գործ ունեի. ամուսինն ապտակել էր կնոջը, դատարանը նախադեպային որոշմամբ հայտարարեց, որ մի ապտակը դեռ ծեծ չէ: Ինչպե՞ս պաշտպանել այս կնոջը, քրեական օրենսգիրքը չտվեց դրա պատասխանը»: 

Այն, որ մի ամբողջ թիմ պետք է աշխատի ընտանիքի հետ՝ հոգեբաններ, սոցաշխատողներ, հետևաբար այդ ֆինանսական միջոցները որտեղի՞ց պետք է հատկացվեն, փաստաբանն այս առիթով նկատեց. «Պետությունը չէ, պարզ է, որ Ստամբուլյան միջազգային պայմանագրին, որ ուզում են միանալ, հող են նախապատրաստում: Ենթադրում եմ, որ կառավարությունը շատ ավելի շահագրգռված է գրանտային միջոցները բերել, քան ինքն այստեղ այդ օրենքի անհրաժեշտությունը տեսնում է»: 
Խաչատուր Գասպարյանը ևս կողմ է օրենքի ներդրմանը: Նա որպես հիմնավորում ներկայացրեց որոշ վիճակագրական տվյալներ. «ՀՀ-ում կատարված սպանությունների 17 տոկոսը բաժին է ընկնում ընտանեկան դեպքերին: Սա բավականին լուրջ տոկոս է: 2017-ի առաջին ամիսներին՝ ըստ վիճակագրության, բռնության 600-ից ավելի դեպք է քննվել դատարաններում և 142-ի կապակցությամբ հարուցվել քրեական գործ: Նշանակում է, որ քննարկված ընտանեկան բռնության դեպքերի 30 տոկոսը վերածվում է քրեական գործերի: Կարծում եմ՝ դրանք ճչացող դեպքեր են, և հավանաբար ինչ- որ բաներ վերանայել է պետք»: 

Խաչիկ Գասպարյանի հավաստմամբ՝ ընտանեկան բռնության մասին օրենքը կարող է կանխարգելել ընտանեկան բռնությունները. «Ընդդիմախոսները խոսում են ընտանեկան արժեքների, ընտանիքի ավանդույթների խախտման մասին: 21-րդ դարում շատ բան է փոխվել, բայց մեր ընտանեկան հարաբերություները հին են: Օրենքի կիրառման դեպքում ենթաօրենսդրական ակտերով պիտի անդրադառնալ հուզական չարաշահումներին, հուզական բռնության տարատեսակներին: Հոգեբանական վերքերն ավելի խորն են: Այնպես որ, օրենքի ընդունումը կարևոր նախաձեռնություն է, բայց պետք է շարունակվի աշխատանքը ենթաօրենսդրական մեխանիզմների հարցում»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր