Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

19 դեկ 2017 16:51

Հոգեբան և հոգեբույժ չտարբերակելը հոգեբանին դիմելու գլխավոր խոչընդոտ

Հոգեբան և հոգեբույժ չտարբերակելը հոգեբանին դիմելու գլխավոր խոչընդոտHayacq.com-ի հարցազրույցը Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
-Տարեվերջյան ամփոփումները կարևոր են և արդյունավետ` հասկանալու համար գործունեության նպատակների իրագործմանը նպաստող կամ խոչընդոտող գործոնները: Ինչպիսին էր  2017-ը Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի համար: 
-2017-ը պատասխանատու և կարևոր տարի էր մեր կենտրոնի համար.  մեր կենտրոնի գործունեության առաջին տարին էր և բազմակողմանի աշխատանքներ պետք է իրագործվեին: Ոգևորությամբ կարող եմ նշել, որ այս տարվա ընթացքում արվել է ավելին, քան պլանավորել էինք, և նաև հասցրել ենք ձեռք բերել հավատարիմ մասնակիցների, այցելուների «բանակ», ինչպես նաև,  հոգեկան առողջության ոլորտի առաջատար մասնագետների հետ համագործակցություններ:  Ինչ խոսք, Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի համար առաջնահերթ կարևորություն եմ տալիս և մեծ ձեռքբերում եմ համարում կենտրոնի ստեղծման հիմքում դրված երկու ծրագրերի մեկնարկը` «Սթրեսի կառավարում» և «Ցավի կառավարում»: Իհարկե, բացի այս երկու ծրագրերից, մեր կենտրոնում այս տարվա ընթացքում մեծ հաջողություն են վայելել նաև «սթրեսակայունության զարգացման ռեսուրսներ» թրեյնինգը, «արտթերապիան», «հոգեախտաբանության հիմունքներ» վերապատրաստման դասընթացը, «սթրեսաբանություն» դասախոսությունների շարքը, «սեռական առողջություն» դասընթացը, «անքնություն. բժշկական և հոգեբանական մոտեցումներ» սեմինարը, «ցավի հոգեբանություն» դասընթացը: Կարող ենք ամփոփել, որ 2017–ը բուռն, արդյունավետ, բազմաբովանդակ  տարի էր:
 -Դասընթացներից, վերապատրաստումներից բացի, կենտրոնը նաև  հոգեբանական խորհրդատվություններ է անցկացնում: Ըստ Ձեզ, հոգեբանին դիմելու կուլտուրան ձևավորվե՞լ է մեզանում, թե դեռևս անելիքներ կան: 
-Կարելի է ասել, որ դրական տեղաշարժն ակնհայտ է: Նախկինում խուսափում էին դիմել նաև ապատեղեկատվության պատճառով. շատերը «հոգեբան» և «հոգեբույժ» չէին տարբերակում, որն էլ  հոգեբանին դիմելու գլխավոր խոչընդոտներից մեկն էր համարվում:  Այս տարի դիմելիության աճ է նկատվում և ամենակարևորը` սկսել են ժամանակին դիմել: 
-Հետաքրքիր է, ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմում Ձեզ: Արդյոք սթրեսի դեպքում մասնագետի օգնությունն անհրաժեշտ է: 
-Սթրեսները մեծամասամբ ինքնուրույն հաղթահարելի են, սակայն կախված սթրեսի ինտենսիվությունից, տևականությունից նաև տվյալ անձի սթրեսակայունությունից, տվյալ պահի վիճակից հնարավոր է մասնագիտական խորհրդատվության անհրաժեշտություն: Գիտեք այն դեպքերում, երբ մարդն ի վիճակի չէ ինքնուրույն այլևս հաղթահարել, թվում է` «ելք չկա», «փակուղի է», գրագետ է անմիջապես դիմել հոգեբանական աշխատանքի օգնությանը: Վերջերս, հաճախադեպ են դարձել տագնապային, դեպրեսիվ վիճակները, հետսթրեսային խանգարումները, հոգեմարմնական գանգատները:   
-Ի՞նչպիսին կլինի  2018–ը Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի գործունեության համար: 
-Վստահ եմ` լի նորարարություններով և արդյունավետ համագործակցություններով: Իսկ նոր ծրագրերի և դրանց իրագործման մասին հուսով եմ կխոսենք արդեն հաջորդ տարին ամփոփելիս:           

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր