«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

20 դեկ 2018 10:59

Ինչու եք այսքան «մտահոգ» դարձել.Հիմա էլ Ադրբեջանի՞ց են օգնություն ակնկալում

Ինչու եք  այսքան «մտահոգ» դարձել.Հիմա էլ Ադրբեջանի՞ց են օգնություն ակնկալումՀայաստանի քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներում հերթական անգամ ահավոր աղմուկ է բարձրացել։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաջողվել է փոխըմբռնման հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, եւ դա առիթ է դարձել, որ Հայաստանում նորից գլուխ բարձրացնեն «Ղարաբաղը ծախելու» մասին խոսակցություններն ու դավադրությունների տեսության սիրահարները։ Ընդ որում՝ թե կոնկրետ ինչ փոխըմբռնման մասին է խոսքը, Մամեդյարովը չի մանրամասնել։
Հայկական կողմից համապատասխան պարզաբանումներ, իհարկե, կլինեն, բայց խնդիրը դա չէ։ Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ են Հայաստանի «մտահոգներն» ու մյուս ընդդիմադիրները աղմուկ բարձրացնում։ Ի վերջո, ամբողջ երկու տասնամյակ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, թե մեր նպատակն արցախյան խնդրի խաղաղ կարգավորումն է, բայց դրան հասնել չի հաջողվում ադրբեջանական կողմի անհաշտ դիրքորոշման պատճառով, այսինքն՝ փոխըմբռնում չկա։ Դե հիմա Ադրբեջանն ասում է, որ այդ փոխըմբռնումը կա, այսինքն՝ ինչ-որ բան փոխվել է։ Հայաստանի «մտահոգներն» ի՞նչ հիմքեր ունեն եզրակացնելու, որ հայկական կողմի դիրքորոշման մեջ է ինչ-որ բան փոխվել, եւ ոչ թե ադրբեջանական կողմի։ Այս հարցին նրանք, իհարկե, բարձրաձայն չեն պատասխանի, որովհետեւ եթե պատասխանեն՝ ստիպված պիտի լինեն ասել «ադրբեջանական կողմը հազիվ թե մեղմացնի իր դիրքորոշումը, որովհետեւ անցած տասնամյակում նրանց ռազմաքաղաքական դիրքերն էապես ամրապնդվել են»։ Ու անմիջապես կառաջանա հաջորդ հարցը՝ իսկ ո՞ւմ ապաշնորհ քաղաքականության պատճառով է դա տեղի ունեցել։ Եվ հասարակության առջեւ կհառնի Սերժ Սարգսյանի «հերոսական կերպարը»։
Հարցին նայենք այլ տեսանկյունից։ Տրամաբանորեն՝ Մամեդյարովի այդ հայտարարությունը մեծ իրարանցում պիտի առաջացներ առաջին հերթին Ադրբեջանում, ու այնտեղ մարդիկ պիտի հարցնեին՝ «չհասկացանք, էդ ի՞նչ փոխըմբռնում ա, էդ ի՞նչ եք պատրաստվում զիջել հայերին»։ Բայց այնտեղ այդպիսի աղմուկ չկա։ Ստացվում է, որ մեր «մտահոգներն» ուզում են հասարակությանը համոզել, թե իբր ադրբեջանցիներն իրենց բռնապետական իշխանություններին ավելի են վստահում, քան մենք՝ ժողովրդի աջակցությունը վայելող մեր իշխանությունների՞ն։ Իսկ գուցե մեր «մտահոգների» համա՞ր են ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններն ավելի արժանահավատ, քան ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններինը։
Ի դեպ՝ ԼՂՀ իշխանությունների արձագանքի մասին։ Այն բավականին զուսպ էր․ փոխըմբռնումը համարում են դրական, բայց առանձնապես լավատես չեն, որ ադրբեջանական կողմը մեկ օրում կվերանայի իր դիրքորոշումները։ Եվ ոչ մի կասկածի նշույլ այն մասին, որ հայկական կո՛ղմը կարող էր անընդունելի զիջումների գնալ։ Որովհետեւ բոլորն էլ հասկանում են՝ դա հնարավոր չէ։ Հայաստանի որեւէ իշխանություն երբեւէ չի գնալու այնպիսի զիջումների, որոնք անընդունելի կլինեն Հայաստանի եւ Արցախի ժողովրդի համար։
Հիմա՝ ադրբեջանական դիրքերի «առաջխաղացումների» եւ իբր վերահսկողության տակ առած 11 հազար հեկտարի մասին։ Հետաքրքիր է՝ այդ երբվանի՞ց են Հայաստանում ադրբեջանական քարոզչությանն ավելի շատ հավատում, քան սեփական պաշտոնական տեղեկատվությանը։ Այն քարոզչությանը, որի վրա ադրբեջանցիներն իրենք են ծիծաղում։ Թե՞ այդպես ավելի ձեռնտու է՝ կարելի է անգամ ադրբեջանական բացահայտ քարոզչությունն օգտագործել սեփական ներքաղաքական խնդիրները լուծելու համար ու դրանց հիման վրա սեփական երկրի իշխանություններին մեղադրել երկրային բոլոր մեղքերում։
Ամեն դեպքում՝ Ադրբեջանի պետական քարոզչության պատասխանատուները կարող են հպարտանալ․աշխարհում իրենց հավատացողներ, այնուամենայնիվ, կան։ Եթե ոչ իրենց երկրում, ապա Հայաստանում։ Բարեբախտաբար՝ վերջիններիս Հայաստանում որեւէ մեկը չի հավատում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր