Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով          Տեսանյութ.Դու ելույթ ունեցար բեմից ու ոչ մի բան չարեցիր, տանը 10 ընտրող ենք, ոչ մեկը չի ընտրելու քեզ       Դատավորը որոշեց՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը չի կալանավորվի    

10 օգոս 2019 13:05

Փաշինյանի՝ Արցախում արված հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է և վերջ» հեչ էլ վտանգավոր չէ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում արված հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է և վերջ», վտանգավոր չի համարում: Նա այսօր լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի՝ այս հայտարարության վերաբերյալ արձագանքը որակեց որպես ագրեսիվ:

«Հայկական կողմից նման հայտարարություններ միշտ եղել են՝ նաև նախկին իշխանությունների կողմից: Սա չի նշանակում, որ ՀՀ-ն տապալում է բանակցային գործընթացը, սա նշանակում է, որ մենք թե՛ մշակութային, թե՛ պատմական, թե՛ բնակչության առումով մեկ ենք: Սա միայն քաղաքական հայտարարություն չէր»,- ասաց նա:
Հովհաննիսյանի կարծիքով՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը չի խոսում այն մասին, որ Հայաստանը հրաժարվում է բանակցային գործընթացից կամ խնդրի խաղաղ կարգավորումից: Նրա խոսքով՝ Ադրբեջանն իրավունք չունի խոսել ագրեսիայից, քանի որ իրենք են հենց ագրեսիա տարածողը:

«2018 թ.-ին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Զանգեզուրը, Գոյչան՝ Սևանը, Երևանն Ադրբեջանի «պատմական հողերն են» ու մի օր վերադարձնելու են: Այսինքն՝ սա հավակնություն  էր ՀՀ տարածների նկատմամբ: Նման հայտարարություններից հետո իրե՞նք են հայտարարում, թե Հայաստանը փորձում է տապալել բանակցային գործընթացը: Իրենք նաև հայտարարում են, որ խնդիրն ունի մեկ կարգավորում՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Վերջինս հիշեցրեց, որ դեռևս 1988 թ-ի փետրվարից Արցախը գնում է ինքնորոշման ճանապարհով,  իսկ արցախյան պատերազմը հարկադրված էր և անկախության ու ինքնորոշման համար պայքարում Արցախը հաղթեց:
«Արցախյան հակամարտության մեջ բանակցային հիմնական երկու կողմ կա՝ Արցախ ու Ադրբեջան, իսկ 3-րդ կողմը՝ Հայաստանը, Արցախի անվտանգության երաշխավորն է: Ագրեսիվ կողմը ադրբեջանական կողմն է, հայկական կողմի հայտարարություններն ագրեսիայի միտում չունեն»,- հավելեց նա:
Ադրբեջանագետը շեշտեց, որ Ադրբեջանն է հրաժարվել հրադադարի հետաքննության մեխանիզմների տեղադրումից, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ նրանք խուսափում են, քանի որ իրենք են հրադադարը խախտում:
«Նշանակում է, որ համաձայն չեն, որ ֆիքսվի, որ իրենք են ագրեսոր, իրենք են կրակում, իսկ ՀՀ-ն ու Արցախը երբեք նման մեխանիզմների դեմ չեն եղել: Մենք առաջինը չենք կրակում, մենք պատասխանում են՝ զուտ անհրաժեշտ պաշտպանության շրջանակում, երբեմն էլ՝ անհամաչափ: Այս պարագայում պարզ է դառնում, որ խաղաղ կարգավորումն Ադրբեջանի դիրքորոշման պատճառով է անհնար դարձել»,-ընդգծեց Տարոն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, նա նշեց, որ որևէ շեշտակի փոփոխություն չկա: Նրա գնահատմամբ՝ այսօր Ադրբեջանը փորձում է լարել իրավիճակը Նախիջևանի, Տավուշի ու Արցախի ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր