Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

04 հուն 2019 10:50

9-ով ավարտվող տարիները սովորաբար հագեցած են իրադարձություններով.Ահա այն կետերը, որոնցից պետք է զգուշանալ 2019 թ.-ին

9-ով ավարտվող տարիները սովորաբար հագեցած են իրադարձություններով.Ահա այն  կետերը, որոնցից պետք է զգուշանալ 2019 թ.-ինՀամարեք դա զուգադիպություն, եթե ցանկանում եք, բայց 9-ով ավարտվող տարիները սովորաբար հագեցած են իրադարձություններով, գրում է The Guardian-ի տնտեսական սյունակի խմբագիր Լարի Էլիոթն իր «Ինչից պետք է զգուշանալ 2019-ին․ ավերածություններ եւ շատ խավար» հոդվածում: Այնուհետեւ նա բերում է մի շարք բավականին վառ օրինակներ`1789թ.-ի Ֆրանսիական հեղափոխությունը, 1819թ․-ի. Մանչեստրյան կոտորածը, Արեւմուտքի մտավախությունները բոլշեւիզմի տարածման հարցում՝ ուղիղ 1 դար անց, 1939թ․-ին սկսած Երկրորդ աշխարհամարտը, 1979 թ.-ի Իրանական հեղափոխությունը, Մարգարետ Թեթչերի հայտնվելը և այլն։
Նրա խոսքերով, ինչպես 2008-2009 թվականներին, ամբողջ աշխարհի ուշադրությունն այժմ էլ կենտրոնացած է Միացյալ Նահանգների վրա: Աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրն իրեն ցույց տվեց իր ամբողջ շուքով՝ մի կողմից` ցուցադրելով կայուն աճ, իսկ մյուս կողմից՝ նման մակարդակի գործազրկություն, որ չէին տեսել մոտ կես դար:
Միեւնույն ժամանակ, ըստ փորձագետի, այս իրավիճակը երկար չի տեւի: Իրավիճակի խթանումը սկսվել է դեռեւս անցյալ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, որը հարկերը նվազեցրել է, սակայն առավել ազատ հարկային քաղաքականության ազդեցությունը սկսում է թուլանալ: Ավելին, ԱՄՆ Կենտրոնական բանկն աստիճանաբար բարձրացրել է տոկոսադրույքները՝ որոշակի վախի պատճառով, որ հարկերի կրճատումը կհանգեցնի տնտեսության «գերտաքացմանը»:
Բացի այդ, ԱՄՆ Կենտրոնական բանկը սկսել է պարտատոմսերի գնման ծրագրի փոփոխման գործընթացը, որը 2008թ-ից ի վեր նա օգտագործում էր տնտեսական աճի խթանման համար: Քանակական մեղմացումը փոխարինվեց քանակական խստացմամբ, իսկ այն ընթացքում, երբ քանակական մեղմացումը նպաստեց  ակտիվների գնային բումին, քանակական խստացումը կատարեց ճիշտ հակառակ գործառույթը:
Պարբերականի խմբագրի խոսքերով,  նախորդ շաբաթ Դոու Ջոնս արդյունաբերական ինդեքսի  աճը 1000 կետով տպավորիչ էր, սակայն ուղեկցվում էր երկամսյա ժամկետով, որի ընթացքում աշխարհի առաջատար ֆոնդային շուկաներում լիարժեք անկում էր գրանցվել:
Իրավիճակը չի բարելավում նաեւ այն փաստը, որ 2018 թվականից ի վեր աշխարհը փաստացի մտել է լիարժեք ձեւաչափով առեւտրային պատերազմի մեջ: Տնտեսագետի կարծիքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է իր խոստումները: Իհարկե, Կանադայի, Մեքսիկայի եւ Գերմանիայի հետ բախումներ տեղի ունեցան, սակայն Սպիտակ տունը Չինաստան ուղարկեց իր «կրակե ուժը»:
Էլիոթը կարծում է, որ 2019 թվականի առաջին երկու ամիսները չափազանց կարեւոր են լինելու: Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինին դեկտեմբերին Բուենոս Այրեսում G-20 գագաթնաժողովում գործարք կնքեցին, համաձայն որի՝ կողմերը պայմանավորվել են ջանքեր գործադրել նոր առեւտրային համաձայնագիր կնքելու ուղղությամբ, հակառակ դեպքում իննսունօրյա ժամկետի ավարտից հետո ամերիկյան պետության ղեկավարը Չինաստանի ապրանքների վրա կբարձրացնի մաքսատուրքը՝ 10% -ից մինչեւ 25%: «Եթե Թրամփը գտնի, որ Չինաստանը դրա համար բավարար բան չի արել, ապա առեւտրային պատերազմը կվերսկսվի»,- գրում է տնտեսագետը: Ըստ Էլիոթի, Չինաստանի ղեկավարը կցանկանար խուսափել նման ելքից, եթե դա ընդհանրապես հնարավոր է:
«Չինական տնտեսությունն ընդլայնվում է ավելի դանդաղ, քան նախկինում էր՝ չնայած հայտարարում է  շատ ավելի արագ աճի ապահովման մասին, քան Արեւմուտքում», - գրում է խմբագիրը:
Փորձագետը չի անտեսում նաեւ «Մեծ եռյակում» ներգրավված երրորդ ֆիգուրին`ԵՄ-ին, որն այսօր կանգնած է ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական մարտահրավերների առջեւ: Տնտեսության աճի տեմպերը դանդաղում են, եւ առկա են վախեր, որ արժութային միության ճարտարապետության խոցելի կետերը չեն շտկվել վերջին ճգնաժամից հետո: Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի գործողությունները, Իտալիայում իշխանության է գալիս պոպուլիստական ​​կառավարություն, Բրեքսիտը, այս ամենը խորը տնտեսական ճգնաժամի քաղաքական դրսեւորում է, որը տարիների ընթացքում թույլ տնտեսական աճի, «լճացած» աշխատավարձերի եւ անհավասարության ավելացման արդյունք է:
Նրա կարծիքով, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի քաոսային ելքը վտանգով է հղի ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլ նաեւ եվրագոտու եւ համաշխարհային տնտեսության համար ընդհանրապես:
Ֆոնդային շուկայի փլուզումը, առեւտրային պատերազմը, ԱՄՆ-ի տոկոսադրույքների աճը, որը կհանգեցնի զարգացող երկրներում ճգնաժամի, նավթային ճգնաժամը, որը ծագում է Իրանում կամ Սաուդյան Արաբիայում քաղաքական հեղաշրջման արդյունքում, ահա այն բոլոր կետերը, որոնցից պետք է զգուշանալ 2019 թ.-ին։
Միեւնույն ժամանակ, Էլիոթը մատնանշում է եւս երեք հավանական սցենարներ, որոնք կարող են տեղի ունենալ 2019թ.-ին՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների հետագա վատթարացումը, լայնածավալ կիբերհարձակում, որի արդյունքում կփակվեն աշխարհի ֆինանսական շուկաները, եւ կլիմայական փոփոխություններով պայմանավորված արտակարգ եղանակային իրադարձություններով հարուստ տարի։  
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր