Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

08 հուն 2019 12:28

ԳՇ պետը զորակոչը վիճակահանությամբ անցկացնելու,ներքնաշոր ու զինվորական կոշիկներ մասին

Սահմաններում էական փոփոխություններ չկան, հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է, իսկ եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ նվազման միտում կա: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Խոսելով զորակոչի մասին (այսօր զորակոչի առաջին օրն է)` Դավթյանը հայտարարեց, որ մեծ փոփոխություններ չեն արվել, նախորդ տարիների նման մեծ ուշադրություն է դարձվում առողջական վիճակի ստուգմանը, որպեսզի հետագայում հնարավոր ճիշտ նշանակումներ կատարել: Բացի դրանից, պայմանավորված եղանակային պայմաններով, մեծ ուշադրություն է դարձվում տղաների տեղափոխության հարցի վրա:

Ինչ վերաբերում է Ես եմ և Պատիվ ունեմ ծրագրերին, ԳՇ պետն ասաց, որ դրանք շարունակվում են. «Քանակային առումով դեռ վաղ է որևէ բան ասել, սակայն կարելի է ասել, որ լինելու է մոտավոր նույն թիվը, որը եղել է անցած տարի»:
Դավթյանը խոսեց նաև արտերկրից վերադարձածների մասին, ովքեր զինծառայության են անցնում՝ հայտնելով, որ նման տղաներ կան, սակայն թվի մասով որևէ բան չի կարող ասել:
Ինչ վերաբերում է հագուստին և մասնավորապես զինվորական կոշիկներին, ԳՇ պետն ասաց, որ այս զորակոչին տրամադրվելու են նույն կոշիկները, որոնք եղել են նախորդների ժամանակ, իսկ նոր կոշիկների պատրաստումն արդեն ավարտական փուլում է, և դրանք կհատկացվեն ոչ թե կոնկրետ զորակոչիկների, այլ զորամասերի. «Ներքնաշորերի մասով, ասեմ, որ մեկանգամյա օգտագործվող ներքնաշորերից հրաժարվել ենք: Նոր նմուշների մասով որակական փոփոխություններ կան»:
Վերանայումներ չեն լինելու, արդարացված է, այս պահի դրությամբ բողոքներ չկան, դրա համար այս պահին որևէ նոր բան մտածելու անհրաժեշտություն չկա, եթե առաջարկներ լինեն, պատրաստ ենք քննարկել, հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով զորակոչի ընթացքում վիճակահանության մասին:
Պարոն Դավթյանը խոսեց նաև վարորդ զինծառայողների վերապատրաստման և ավտոպարկի հնարավոր թարմացման մասին՝ հաշվի առնելով միջադեպերը, որոնք գրանցվում են բանակում: ԳՇ պետը խորհուրդ տվեց համեմատել քաղաքացիական կյանքում տեղի ունեցող պատահարների թիվը բանակում գրանցվող դեպքերի թվի հետ. «Իհարկե մենք հետևություններ անում ենք յուրաքանչյուր դեպքից հետո: Մենք ավելի ենք խստացրել վերապատրաստման գործընթացը, ավելի կոշտ պահանջներ ենք ներկայացնելու, որպեսզի ավելի լուրջ ուշադրություն դարձվի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր