Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

28 մար 2019 22:57

Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանի համար դառնում է մի ծանր քննություն, որի հաղթահարումից կախված կլինի շատ բան

Զարմանալի բան. արցախյան հարցի բոլոր ժամանակների բանակցողները` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ողջ են, իսկ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների պատմությունն ուզում է ճշտել Մինսկի խմբից: Խորհրդարանում, անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, հաստատելով Վիեննայում կայանալիք Փաշինյան-Ալիեւ պաշտոնական հանդիպման լուրը` նա մեկ անգամ եւս կրկնեց, թե գնում է հանդիպման` ճշտելու Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ դիրքորոշումները, հստակ մեկնաբանություններ ստանալու, իմանալու բանակցությունների պատմությունը...
 
Եթե բանակցություններն այս հանդիպմամբ վերսկսված համարվեն` դժվար թե շատ երկար ժամանակ մեկնաբանություններ ճշտելու պատճառաբանությունն անցնի, եթե մանավանդ Ալիեւը շարունակի (իսկ որ կշարունակի` ոչ ոք չի կասկածում) պնդել մեզ համար անընդունելի մեկնաբանություններրը: Իքս պահի Փաշինյանը ստիպված կլինի դիրքորոշում հայտնել: Եթե Փաշինյանը կարողանա հասնել բանակցությունների նոր տրամաբանությանՙ նոր ելման դիրքից, բանակցությունների իմիտացիայից հրաժարվելով եւ հստակ դիրքորոշումներ հայտնելով, Արցախի մասնակցությունը պարտադրելով, ապա միգուցե որոշ (բայց շատ քիչ) ժամանակ կունենա կարեւոր դիրքորոշումներ արտահայտելուց առաջ: Ժամանակը պետք է ե՛ւ Փաշինյանին, ե՛ւ Ալիեւին: Առաջինին, որպեսզի դեռ տնտեսության մեջ դրական փոփոխություններ չարձանագրած` կուտ չգնա Արցախի հարցին: Երկրորդին` առայժմ դեմքը փրկելու համար, մինչեւ լուծի իշխանության ժառանգման հարցը: Այնպես որ, իրոք, շատ կարեւոր հանդիպում է` Նիկոլ Փաշինյանի համար` «կատուն ճղելու» տեսակետից, ինչպես ժողովուրդն է ասում, եւ ինչպես ինքն էր մի ժամանակ այդ բարբառային ձեւն օգտագործել իր հրապարակումներից մեկում:
 
Փաստորեն ահա այն առիթը, որը հնարավորություն կտա Փաշինյանին` կա՛մ քննադատության ալիքից խույս տալ եւ որոշ ժամանակ գործով զբաղվել, կա՛մ, հակառակը, մինչեւ կոկորդն ընկղմվել այդ քննադատության մեջ: Առաջին դեպքում խորհրդարանում նրա ներկայացրած եւ այս տարի սպասվող տնտեսական բարենպաստ վիճակագրրության ֆոնին` ամրապնդել իր քաղաքական դիրքը, երկրորդ դեպքում` ֆորա տալ ընդդիմադիրներին, որոնց դրսեւորվելու միակ հնարավորությունն առայժմ մնում է Արցախի հարցը:
 
Հիշեցնենք`այս անգամ բանակցություններից առաջ Ադրբեջանը փորձել էր իր դիրքերն առաջ մղել Տավուշի մարզի Բերդավան գյուղի հատվածում եւ արժանի պատասխան ստացել, հիմա էլ աղմկում է, թե իբր հայկական կողմից ադրբեջանցի զինվոր է սպանվել, որը երեւի իրականություն չէ` կճշտվի:
 
Մենք կուզեինք արցախյան հարցի բանակցային հնարավոր պարտադրանքների հարցը դիտարկել մի այլ տեսանկյունից էլ:
 
Ստեղծվել է հակասական պահ, երբ եվրոպացիք, միջազգային կառույցներն առհասարակ տեսականորեն կարող են պահանջել բանակցություններով հարցի լուծում հենց հայկական կողմից, նկատի ունենալով իշխանության եւ բանակցող վարչապետի լեգիտիմության մեծ ռեսուրսը (Բաճդենին հիշենք): Միեւնույն ժամանակ, որքան էլ տարօրինակ է, լեգիտիմ ղեկավարին (պարտավորությունների կատարումը) հարվածի տակ չդնելու ու որպես ղեկավար կայանալու համար հարկ է ժամանակ տալ եւ Արցախի հարցի հապշտապ լուծում չպարտադրել` չձախողելու համար նրան, սա եւս այդ կառույցները, որոնք առիթ-անառիթ իրենց աջակցությունն են հայտնում նոր իշխանություններին, պետք է որ նկատի ունենան: Ո՞ր տարբերակն է ընտրվելու` հավանաբար Փաշինյան-Ալիեւ հանդիպումը դա կուրվագծի:
 
Արցախի հարցն իրոք դառնում է Նիկոլ Փաշինյանի համար մի ծանր քննություն, որի հաղթահարումից կախված կլինի շատ բան: Հուսով ենք` եվրոպական կառույցները, որոնք տարբեր ձեւերով թիկունք են կանգնում Հայաստանում սկսված փոփոխություններին, եւս սա հասկանում են, այդ թվում`հենց երեկ Ազգային ժողով այցելած ու Փաշինյանի հետ հանդիպած ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն, որի հետ հանդիպմանը Փաշինյանը ասում էր, թե ՀՀ կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների մեծ օրակարգ ունի, որի արդյունավետ իրականացման գործում եվրոպական կառույցների, այդ թվում՝ ԵԽ եւ ԵԽԽՎ հետ ակտիվ համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի: Տիկին Լիլիանն էլ ուրախ-զվարթ, որպես հետագա համագործակցության առհավատչյա, երեկ Հյուսիսային պողոտայում Եվրոպայի հրապարակն էր բացում Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ: Դե հիմա եթե ԵԽ-ն, ԵԽԽՎ-ն ու մյուս կառույցներն աջակցելու են Փաշինյանին, չարժե ուրեմն ԵԱՀԿ Մինսկի խմբի երկդիմի գործունեությամբ ղարաբաղյան հարցի շահարկման դագանակով խոչընդոտել դրանց, համանախագահ երկրներ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ մեկտեղ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր