Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

14 ապր 2022 13:25

Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու, ...98թ-ի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղը ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու համար էր

Խորհրդարանում այսօր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պնդել է, թե 1996 թվականին Շուշիի հարցը բանակցային սեղանին է եղել:

Ըստ նրա՝ և՛ 2016, և՛ 2018 թվականների փաթեթներում հստակ գրված է եղել, որ բանակցային սկզբունքները համաձայնեցնելուց հետո՝ ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարություններն սկսելու են բանակցություններ.

«Այստեղ է, որ այդ ԼՂ ներկայացուցիչներ ասելով՝ նկատի էր առնվելու ԼՂ հայեր և ադրբեջանցիներ։ Եվ այդտեղ է, որ այդ կարգավորման առաջարկով ԼՂ ադրբեջանցիները նստելու էին բանակցություների սեղանի շուրջ, և որևէ կարգավորում չէր լինելու, մինչև այդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996 թվականից սեղանի շուրջ է եղել։ Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու, և ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր»,- հայտարարեց Փաշինյանը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն իր ելույթի միայն այդ դրվագին է անդրադարձել.

«Այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, ինչու՞ է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը , որովհետև այդ դրվագի հենց պարզաբանմամբ հարց է լուծվում , որ 1998թ-ի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի համար էր, կամ Ղարաբաղը ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու համար էր, սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին, միայն այս դրվագի պարզաբանումը, առանց մանրամասների, ընդգծում է, որ 20 տարվա պատմությունն ունեցել է բոլորովին այլ համատեքստ»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ ամենևին էլ պատահական չէ, որ 2020թ-ի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018թ-ին, ասել է՝ ես այն ժամանակ երկու անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ուզում էի վարչապետ մնալ՝ Ղարաբաղի հարցի համար.
«Նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է:

Ո՞նց էր լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018թ-ի ապրիլի 17-ին ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում և Ադրբեջանի ակնկալիքները, բանակցություններից անիրատեսական են, գնալու էր ընդուներ Ադրբեջանի անիատեսական պահանջները»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի՝ Աժ ամբիոնից արված մեկ այլ հայտարություն, որ «երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարբաղի հարցը».

«Սա էլ այն հարցի պատասխանը՝ իրականում պատերազմի հեղինակը ո՞վ է՝ մեր իշխանությունը, թե մեր իշխանությունը չի»,-ասաց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր