Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

27 մայիս 2019 16:10

Արդյո՞ք Ալեքսանդր Ազարյանի գրագողությունը հաստատելուց հետո էլ նա չի զրկվի գիտական կոչումից

Ես երբեք անուններ չեմ նշել, մինչև որևէ մեկը գրավոր հարցում չի արել. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ո՞վ է եղել այն քաղաքացին, որ եկել է և ասել, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությունը գրագողություն է:

Նա ասաց, որ նույնիսկ անուն չի նշել, երբ հայտարարել է, որ որոշ ռեկտորների դոկտորի և պրոֆեսորի աստիճանի կոչումներում խնդիրներ կան, թե ինչպես են ձեռք բերվել:
Գոգյանն ասաց, որ Ազարյանի  ատենախոսությունը 2 այլ ատենախոսությունների հետ ունի տեքստի համընկնում: Նրանցից մեկը պաշտպանել էր իրենից առաջ, մյուսը՝ իրենից հետո՝ ընդհանուր շուրջ 15 էջից ավելի էր եղել համընկնումը: Համընկել էր Վազգեն Ռշտունու և Տիգրան Նահապետյանի ատենախոսությունների հետ:
Հարցին, թե ի՞նչ է սպասվում, արդյոք Ալեքսանդր Ազարյանը կզրկվի՞ կոչումից, Գոգյանը նշեց, որ ոչ, չի զրկվի, որովհետև մեխանիզմ չկա. «Նա պաշտպանել է 2005-2006 թթ. և հետ գնալ չեն կարող»,-ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում իմաստը ո՞րն էր այս ամենի, ասաց, որ նախաձեռնությունն իրենը չէր, և այս ամենի ցանկությունն ինքը չուներ: «Բայց եթե կա, ուզում եմ ԲՈԿ-ի համար դիվիդենտներ շահել, որովհետև ես միշտ համարել եմ, որ գիտական աստիճանից պետք է զրկվի ոչ միայն այն անարժան ձեռք բերողը, ոչ միայն գրագողը, այլ նաև գիտական նորույթ չունեցողը, որը, կարդալով չեխերեն ինչ-որ ատենախոսություն, մի քիչ թարգմանում է  և ասում իմն է»,-ասաց նա:
Հարցին, թե կո՞ղմ է, որ օրենք մշակվի և հետին թվով պատիժ սահմանվի, Գոգյանն ասաց, որ օրենսդրությունը դա թույլ չի տալիս: «Բայց գիտական աստիճանից զրկելը ես չեմ համարում պատիժ»,-ասաց նա:
Սմբատ Գոգյանը նշեց, որ այսօր էլ մերժում եմ ատենախոսություններ: «Մենք բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամի ատենախոսություն ենք մերժել, դրանք ուղղակի չենք բարձրաձայնում, և դրանց մի մասը ուղղակի շահարկվում է, մի մասը՝ չէ»,-ասաց նա:
Հարցին, թե հանուն ինչի՞ են գիտական կոչում ուզում ստանալ, ԲՈԿ նախագահն ասաց, որ դա իր կենսակերպին հատուկ չէ: «Բայց ինձ թվում է՝ հոգեբանական պահ կա, երբ կյանքում գալիս է լճացում, սկսում ես հղփանալ և հետո փորձում ես ոչ մեկից հետ չմնալ և կյանքի ինչ-որ էտապում դառնում է ինքնահաստատվելու ձև, եթե մեկն ունի, ինչու ես չունենամ»,-ասաց նա:   


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր