Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին    

31 հուլ 2019 14:10

Զգոն եղեք.արևի տակ վաճառվող ձուկը թարմ է մնում, որովհետև մշակվում է ֆորմալինով, որով դիերն են մշակում, որ չնեխի

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանին անհանգստացնում է Հայաստանում աղբահանության հետ կապված խնդիրները։ Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կուտակված աղբը կարող է  առողջական խնդիրների առիթ դառնալ։

«Մենք ստանում ենք ահազանգեր աղբահանման պրոցեսի հետ կապված։ Աղբահանման պրոցեսի մի անգամ ներկա էի, այդ աղբ կուտակվել է 1-1․5 ամիս։ Դե, աղբը  հավաքեցին, բայց պիտի տեսնեիք, թե ինչ կեղտաջրեր էին, որոնց մեջ պաթոգեն միկրոօրգանիզմներ են, այսինքն՝ մարդու համար վտանգավոր են։ Իրենցից հետո չեն մաքրում, իսկ այդ հոտն այնքան շատ էր, որ բնակիչներն սկսեցին մաքրել»,- ասաց նա։
Մելիտա Հակոբյանը գիտի, որ իր ասածը կարող է ծիծաղելի թվալ, սակայն նկատել է, որ աղբի մոտ հավաքված առնետներն այլևս մարդկանցից չեն վախենում։

«Սա շատ մեծ վտանգ է, քանի որ Հայաստանի Հանրապետությունը մարդու ժանտախտի էնդեմիկ օջախ է։ Եթե այդ առնետները մարդկանցից չեն վախենում ու մոտենում են, կարող են կծել և՛ մարդուն, և՛ երեխաներին։ Աստված չանի, որ մեզ մոտ ժանտախտ տարածվի, քանի որ այսօր Բժշկական համալսարանը չունի սանիտարահիգիենիկ ֆակուլտետ, այսինքն՝ մենք պրոֆիլակտիկ ոչինչ չենք կարող անել, որովհետև նոր ավարտած կադրեր չունենք, չունենք հատուկ վտանգավոր ինֆեկցիաների բժիշկներ»,- շարունակեց Հակոբյանը։

Վերջինս խոսեց նաև փողոցային առևտրից՝ հորդորելով հասարակությանը խուսափել արևի տակ վաճառվող ապրանքից։ Նրա կարծիքով՝ հասարակության մոտ պետք է հարց առաջանա, թե 40 աստիճան ջերմաստիճանի պայմաններում ձուկն ինչպես է թարմ մնում։
«Հասկանում եմ, որ լավ օրից չէ, որ մարդիկ զբաղվում են փողոցային առևտրով, բայց մեկ անձի շահի հաշվին չի կարելի այլոց առողջությունը փչացնել։ Պատկերացնո՞ւմ եք՝ ձուկը վաճառում են փողոցում 40 աստիճանի տակ, ֆորմալինով մշակվում է, ինչպես դիակներին են մշակում, որ չնեխի»,- ընդգծեց Մելիտա Հակոբյանը։
Նա հորդորեց խուսափել նաև գազավորված ըմպելիքներից՝ շեշտելով, որ դրանք ամենևին զովացուցիչ չեն, ավելին՝ 100-200 անգամ ավելի քաղցր են, քան շաքարը։ Նրա խոսքով՝ հանրությունը պետք է զգոն լինի նաև կաթնամթերք գնելուց՝ խուսափելով ժամկետանց ապրանքից։
«Կաթը լավ միջավայր է պաթոգեն օրգանիզմների զարգացման համար։ Եթե այլ սննդի պարագայում պաթոգեն օրգանիզմները զարգանում են 10 ժամում, կաթի մեջ զարգանում եմ կես ժամում։ Չօգտվեք լցնովի պաղպաղակներից, քանի որ ոչ բոլոր աշխատողներ են, որ գիտեն ճիշտ օգտագործման ձևը։ Օրը 2 անգամ գոլ ջրով պետք է մաքրեն այդ ագրեգատները, բայց գրեթե ոչ մեկ չի պահպանում դա»,- հավելեց Մելիտա Հակոբյանը։
Ինչ վերաբերում մսին, նա նշեց, որ ամռան ամիսներին հարկավոր է հիմնականում խուսափել մսի օգտագործումից։

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, խոսեց սպառողներին մոլորեցնելու երևույթի մասին։ Ըստ նրա՝ այս խնդիրը հիմնականում տարածված է կաթնամթերքի շուկայում։
«Կաթնամթերքի որոշ տեսակների միջոցով խաբում են մարդկանց, այսինքն՝ արտադրում են մի արտադրատեսակ, բայց նմանակում են թթվասերի։ Իրականում, պարունակությունը կապ չունի թթվասերի հետ, բայց տուփը 100 տոկոս նմանակում է թթվասերի՝ և՛ գույնով, և՛ ձևով, և՛ նշումներով, պարզապես մի աննշան տեղ նշում են, որ կաթնայուղի փոխարեն պարունակում է բուսական յուղ։ Օրինակ՝ «Նոր Զովք» խանութում այսօր տեսել եմ «Արարատյան» տեսակ, վրան գրված է միայն «Արարատյան» կամ «Սինյորա ֆլորա» և այլն, սակայն գրված չէ, թե ինչ ապրանք է։ Դա կաթնամթերք չէ, այլ բուսական յուղով արտադրված այլ բան է։ Ստանդարտների ազգային ինստուտը, որ կոչված է ցանկացած ապրանքատեսակի տեխնիկական պայմանները մշակել, զուտ հաստատել է այն, ինչ տվել է արտադրողը»,- եզրափակեց Ռուբեն Հայթյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր