«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

28 հոկ 2019 16:54

Տեսանյութ. Այն անձինք, որոնք արժանի են «փռվելու», փռվելու են ասֆալտին. ոստիկանապետի պաշտոնակատարի ճեպազրույցը

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում կարևորեց ինտելեկտուալ, գրագետ ոստիկանություն ունենալը, որը վստահ կլինի իր գործողությունների մեջ: «Լավ կլինի՝ հասարակությունն առջևից գնա, մենք հասնենք իրեն: Քաղաքացիներն էլ ունեն պարտականություններ, որոնք շատ դեպքերում հենց իրենք չեն կատարում»,-ասաց նա:


Հարցին, թե նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետո ինչ է փոխվել, նա ասաց, որ մոտեցումները՝ շատ հարցերում, կարող են փոխվել: «Ես չեմ գնահատական տվողը, համակարգի լավանալ-չլավանալու մասին կարող եք ոստիկանության ծառայողներից չհետաքրքրվել, քաղաքացիներից: Պարոն Օսիպյանից հետո այլ ցանկացած ղեկավար ձգտում է, որ իր կառույցը մեկ քայլ առաջ լինի»,-ասաց նա:
Անդրադառնալով Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկությանը՝ ոստիկանապետի ԺՊ-ն  ասաց, որ այդ հարցին արդեն անդրադարձել է և իր տեսակետը հայտել է, ինչպես նաև վարչապետի մամուլի քարտուղարն է այդ մասին խոսել: Իսկ հարցին, թե ափսոսում է ոստիկանական համակարգից նրա հեռանալու համար, ասաց. «Ես բոլոր լավ մարդկանց, լավ մասնագետների կորուստը ափսոսում եմ»: Նա նշեց, որ պարոն Քոչարյանի թեման իր մասով համարում է փակված:


Ինչ վերաբերում է 25 տարեկան հասակում ոստիկանապետ նշանակվելու հնարավորությանը, ապա Արման Սարգսյանը նշեց, թե կախված է նրանից, թե ով է այդ 25 տարեկանը, այդ անձը պետք է ունենա անհրաժեշտ մասնագիտական որակները թիմային աշխատանքները կատարելու  համար:  «Ես 41 տարեկան եմ և ղեկավարում եմ 60 տարեկան մարդկանց, տարիքը ի՞նչ կարևոր է: Բացի այդ, հնարավոր է՝ ոստիկանությունում ծառայող մեկը ավելի վատ կառավարի, քան մի անձ, որը ոստիկանության գործունեությանը ծանոթ է իրավական կողմերից»,-ասաց նա:
Ոստիկանապետի պաշտոնակատարը հայտնեց, որ իրենց համակարգում ծառայողների հավելավճարները 26 տոկոսով ավելացել են: «Իմ ձգտումը մեկն է` ունենալ լավ, ուժեղ ոստիկանություն, նկատի ունեմ գիտելիքներով, վճռական, տեխնիկապես վերազինված և իրենց գործողությունները կատարելուց անկաշկանդ գործելու ոստիկանություն, ինչը բխելու  է բոլորիս շահերից, քանի որ սա ժամանակավոր պաշտոնակատարի ոստիկանությունը չէ, սա Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն է»,-ասաց նա:
Հարցին, թե իրականացվում է «ասֆալտին փռելու» օպերացիան, Արման Սարգսյանը նշեց, որ իրականացվում է և իրականցվելու է: «Խոստանում եմ, որ եթե նման անձինք ի հայտ գան, որոնք արժանի են փռվելու, փռվելու են, ես դա խոստանում եմ: Հանցավոր գործունեություն կատարող ցանկացած անձի նկատմամբ, եթե անհրաժեշտություն լինի, օրենքի սահմանում ամեն ինչ անելու ենք, այդ թվում՝ օրենքի սահմաններում ֆիզիկական ուժի կիրառմամբ»,-ասաց նա:

 Հայաստանը ոչ մի ձեւով ոստիկանական պետություն չէ: Հ
Նրա խոսքով՝ Հայաստանում 100 հազար բնակչին բաժին է ընկնում Ոստիկանության 412 աշխատակից: Ֆրանսիայում այս ցուցանիշը կազմում է 313 մարդ, Իտալիայում՝ 465: Այսինքն՝ իտալացիների մոտ այս ցուցանիշն ավելի բարձր է, քան մեզ մոտ: Բելգիայում այս ցուցանիշը կազմում է 412 մարդ»,- հայտնեց Սարգսյանը՝ նշելով, որ այս հարցում Հայաստանը ոչ մի խնդիր չունի, որը կարող էր մտահոգություն հարուցել: Ընդ որում՝ նա ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ ԱՊՀ երկրներում այս ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է: «Այսպես, օրինակ՝ Ղազախստանում այս ցուցանիշը կազմում է 444, Ռուսաստանում՝ 547, իսկ Բելառուսում՝ 813»,- շեշտեց Հայաստանի ոստիկանապետի պաշտոնակատարը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր