«Միսս Բելառուս 2018»-ը The Times-ին մեղադրել է զրպարտության համար՝ իր և Լուկաշենկոյի սիրային կապի մասին գրելու համար
![](https://blognews.test.am/static/news/b/2019/11/646958.jpg)
«Ես խոսքի ազատության կողմնակից եմ, սակայն բարի եղեք պատասխանատվություն կրել ձեր ամեն ասված բառի համար՝ հատկապես եթե լրագրող եք և հատկապես եթե հայտնի պարբերականի լրագրող եք: Բարձր դիտելիություն ապահովելու, որևէ մեկին «հարմար» հասարակական կարծիք ձևավորելու համար լրագրողները ներկայացնում են իրավիճակներ, որոնք համապատասխանում են իրենց առաջադրանքներին: Այդ դեպքում ինչպե՞ս իմանանք ճշմարտությունը, կամ ո՞ւմ վստահենք, եթե հանրահայտ պարբերականը կեղծ փաստեր է հրապարակում: Սա՞ է պրոֆեսիոնալ լրագրությունը»,- գրել է Վասիլևիչը:
Նա նաև նշել է, որ լրագրությունը կողմ և դեմ չի ենթադրում. այն լրագրողի՝ այս կամ այն փաստի վերաբերյալ վերաբերմունքը չէ, և լրագրողի խնդիրը հասարակությանը լրագրողի կարծիքը պարտադրելը չէ, այլ հնարավորինս օբյեկտիվ տեղեկատվությունը հասարակությանը հասցնելը:
Հրապարակումը գրված է նաև անգլերենով: Այստեղ Վասիլևիչն անմիջականորեն դիմում է հայտնի պարբերականին:
Հիշեցնենք, որ վերջերս The Times-ը գրել է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ամենաերիտասարդ պատգամավոր, 22-ամյա Մարի Վասիլևիչի և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռոմանտիկ կապի մասին՝ նշելով, որ Լուկաշենկոն հանրային միջոցառումներին ներկայանում է Վասիլևիչի ուղեկցությամբ և անձամբ է հետևել «Միսս տիեզերք» մրցույթին աղջկա նախապատրաստությանը: