Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

07 դեկ 2019 15:15

Երևանում ցնցումների դեպքում ավելի ռիսկային ո՞ր թաղամասի շենքերին են.կթույլատրեն կառուցել մինչև 24 հարկանի շենքեր

Հայաստանի, ըստ սեյսմակայուն շինարարության  գործող նորմերի, կարելի է կառուցել մինչև 16 և մինչև 18 հարկանի շենքեր կախված կառուցվածքային  առանձնահատկությունների: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանն ասաց, որ նոր նորմերը, որոնք շուտով կընդունվեն, թույլատրվում է  կառուցել  մինչև 24 հարկանի շենքեր:

«Կան շատ ավելի մեծ սեյսմիկ  վտանգ ունեցող երկրներ ու տարածքներ՝  Չինաստան, Ինդոնեզիա, Ճապոնիա, Մալազիա և այլն, բայց այնտեղ կառուցում են 50, 60, 70 հարկանի շենքեր: Այստեղ հարցն այն է, որ կարելի է կառուցել, բայց անպայման պետք է կառուցել համապատասխան   սեյսմակայունությամբ, կառուցել ճիշտ նորմերով, խելքով, մտածել ներկա ու ապագա սերունդների մասին»,- ասաց նա:

Հ.Պետրոսյանն ընդգծեց, որ սեյսմակայուն բարձրահարկեր կառուցելու  մեխանիզմներ կան, պետք է հետևել դրանց:

Հարցին՝ Երևանում ցնցումների դեպքում ավելի ռիսկային ո՞ր թաղամասի շենքերին են, նա նշեց, որ այն շենքերը, որոնք կառուցվել են 1989 թականից առաջ: Դրանք հիմնակում 4-5 հարկանի քարե շենքերն են: Օրինակ, նման շենքեր կան Աջափնյակում: Նման  շենքերը կարիք ունեն ուժեղացման, ամրացման, կամ նորերով փոխարինվեն:

Ինչ վերաբերում է հետերկրաշարժման  շենքերին, Հ.Պետրոսյանն ասաց, որ արդեն 2006 թվականից գործում է  սեյսմակայանուն շինարարության ազգային  նորմերը, որտեղ Երևանի տարածքը գնահատվում է 9 բալ և ավելի. «Այսինքն բոլոր շենքերը, որոնք կառուցվում են Երևանում, նաև Վանաձորում և Գյումրիում, պարտադիր պետք է համապատասխանեն 9 բալ սեյմիկ ուժգնության պահանջներին»:

Հարցին, թե կա՞ն հստակ նորմեր, թե շենքերի միջև որքան հեռավորություն պետք է լինի, նա  պատասխանեց, որ կան տարբեր  քաղաքաշինական նորմեր, բայց իրենց ծառայությանը հետաքրքրող սեյսմակայունության  նորմերում հստակ թիվ չկա, որ մի շենքը մյուսից պետք է հեռու լինի կոնկրետ այդքան մետր: Նա հավանական համարեց, որ մյուս ծառայությունների նորմերում, պահանջներում լինեն:

«Մեր դեպքում պահանջն այն է, որ եթե շենքերը մոտիկ են կառոցում, կարող են լինել սեյսմիկ կարաններ, որովհետև մեր ծառայության մտահոգությունը սեյսմիկան է: Նորմերում հստակ նշված են, որ շենքերը կառուցել այնպես, որ մեկը մյուսի շենքի արևի լույսը չփակի»,- ասաց Հ. Պետրոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր