Հայաստանը պետք է պատրաստվի Լիբանանի իրավիճակի հետ կապված ամենաճգնաժամային սցենարներին. փորձագետ

Նրա խոսքով՝ այդպիսի ճգնաժամի քիչ հավանական լինելը կապված է այն հանգամանքի հետ, որ բողոքի ցույցերն ընթանում են հասարակության միասնության ֆոնին, պառակտում չկա, իսկ պահանջներն արդարացի են, քանի որ դրանց իրականացումը կարող է երկիրը դուրս բերել այն իրավիճակից, որում հայտնվել է:
Փորձագետը նշեց, որ Լիբանանի ներքաղաքական գործընթացներում առանցքային դերակատարում ունեն արտաքին հանգամանքները: Սրա հետ է կապված նաեւ պետության տնտեսական շրջափակումը: «Ավանդական ուղղություններից՝ ԱՄՆ, Ֆրանսիա եւ Սաուդյան Արաբիա, Լիբանան ֆինանսական հոսքերը զգալիորեն կրճատվել են, ինչը կապված է այս երկրների փորձի հետ՝ թուլացնելու իրանամետ «Հիզբոլլահին»: Սա տնտեսական ճգնաժամից դուրս գալու Լիբանանի հնարավորությունները առավելագույնս դժվարեցնում է: Իրավիճակն է՛լ ավելի է խորացնում այն, որ նոր կառավարությունը նույնպես կախված է «Հիզբոլլահից», ուստի ատայժմ չարժե զգալի առաջընթաց ակնկալել»,- ամփոփեց Արմեն Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերին Լիբանանի կառավարությունը հարկ էր սահմանել WhatsApp հավելվածով զանգերի համար եւ ծխախոտային արտադրանքի տուրքեր: Սա դարձել էր բողոքի ցույցերի, ճանապարհները փակելու պատճառը: Ավելի ուշ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական էր ներկայացրել: Բողոքի ցույցերը, սակայն, չէին դադարել, եւ ցուցարարներն արդեն տնտեսական բարեփոխումներ էին պահանջում: