Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը          ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար       «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են    

05 մայիս 2020 15:42

Շաքարախտով հիվանդ ՀՀ քաղաքացիները ԱՊՀ երկրներում կարող են անհատույց առաջնային բժշկական օգնություն ստանալ

«Չգիտեմ ինչու է ձգձգվել համաձայնագրի ստորագրումը, կարծում եմ զուտ բյուրոկրատական հարցերից ելնելով»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով Միքայել Մելքումյանի այն հարցին, թե ինչո՞ւ է 2008 թվականին ստորագրված «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը միայն հիմա ներկայացվում վավերացման։


Փոխնախարարը կոչ արեց վավերացնել համաձայնագիրը, քանի որ ԱՊՀ երկրների շրջանակներում իրականացվում են համակցված գործողություններ, որոնք նպաստում են վերոհիշյալ հիվանդության կանխարգելմանը ու նվազեցմանը և այն կարևոր հարթակ է նոր բուժման մեթոդների մասին տեղեկություններ ստանալու համար:


Անահիտ Ավանեսյանը նկատեց, որ ամբողջ աշխարհում շաքարախտով հիվանդների թվի աճ է գրանցվում, որը պայմանավորված է պասիվ ապրելակերպով և ոչ ճիշտ սննդակարգով:


Փոխնախարարը չկարողացավ ասել, թե հիվանդացության մակարդակով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը որ տեղում է, բայց ենթադրեց, որ միջին հորիզոնականներում կլինի:


Ըստ փոխնախարարի, Հայաստանում գրանցվող մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունների շարքում այն չորրորդ տեղում է:


Պատգամավոր Արտյում Ծառուկյանն էլ նկատեց, որ իր ունեցած տեղեկություններով շաքարախտը 3-րդ հորիզոնականում է մահացության պատճառների շարքում, իսկ ամբողջ աշխարհում այդ հիվանդությամբ տառապում է բնակչության 8 տոկոսը:


Պատգամավորը չհամաձայնեց փոխնախարարի մեկ այլ կարծիքի հետ, որ Հայաստանը հիվանդների թվով գտնվում է միջին հորիզոնականում:


«Իմ ունեցած տեղեկություններով, Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով հիվանդության ցուցանիշը 50.9 է, իսկ ահա Ադրբեջանում 30.9, Իրանում՝ 20.9»,- հայտնեց Ծառուկյանը:


Պատգամավոր Կարինե Պողոսյանը հարցրեց, թե 2008 թվականին ընդունված համաձայնագրի ուշացումով ստորագրման նպատակահարմարությունը ո՞րն է: Պատգամավորը նաև հայտնեց, որ Հայաստանում այսօր գրանցված է 94 հազար շաքարախտով հիվանդ, որոնցից 15 հազարը ինսուլինակախյալ են և հետաքրքրվեց, թե ի՞նչ կտա համաձայնագրի վավերացումը:


«Քանի որ ստորագրել ենք, ապա վավերացումը շատ կարևոր է: Ազդեցությունն անուղղակի է լինելու: Նման համաձայնագրերը օգնում են զարգացնել ոլորտը, ծանոթանալ բուժման նոր մեթոդների»,-հայտարարեց առողջապահության փոխնախարարը և հավելեց, որ համաձայնագիրը հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիներին, գտնվելով այլ երկրներում, անհրաժեշտության դեպքում ստանալ անհատույց անհետաձգելի բժշկական օգնություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր