Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 հուլ 2020 16:45

Մեր դուխները մի կոտրեք, որ դուխով գնանք բանակ. Դիմորդներն ակցիային զինվորական համազգեստով են (ուղիղ)

Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները կրկին Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության դիմաց են եւ շարունակում են բողոքի ակցիան:


Դիմորդներից մի քանիսն ակցիային եկել են զինվորական համազգեստով:

«Մեր Կառավարությանը հորդորում ենք, որ մեր դուխները չկոտրեն, որ դուխով գնանք բանակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց դիմորդներից մեկը:


Այս պահին դիմորդները հայրենասիրական երգեր են կատարում նախարարության դիմաց:


Հիշեցնենք, որ այսօր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հավաքվել էին ԿԳՄՍՆ-ի դիմաց եւ պահանջում էին հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ: Նախարարը, սակայն, այդպես էլ հանդիպման չիջավ, որից հետո ցուցարարները փակեցին փողոցն ու նստացույց սկսեցին: Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակցի: Նրան այժմ ազատ են արձակվել և շարունակում են բողոքի ակցիան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր