Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

04 սեպ 2020 12:37

Մեր մտավախությունն այն է, որ կարանտինի ուղերձը լինի ավելի խիստ եւ սահմանները կրկին փակ մնան

Բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ գտնվում են Ռուսաստանում իրենց ավտոմեքենաներով եւ չեն կարողանում վերադռնալ հայրենիք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ շենքի մոտ, Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


«Կա հնարավորություն չարտերային չվերթներով գալու, բայց իրենց մեքենաները թողնելու տեղ չունեն: Սա լուրջ խնդիր է: Ես դիմել էի, որ հատուկ թույլտվություն Վրաստանից խնդրենք, շարասյունով այդ մենքենաները գան Հայաստան: Վրաստանի մտահոգությունն այն է, որ նոր մարդ չմտնի երկիր, հնարավոր վարակակիրները չշփվեն իրենց քաղաքացիների հետ, ես էլ առաջարկել էի, որ հատուկ շարասյունով անցնեն, ոչ մեկի հետ շփում չունենան: Բայց այդ առաջարկը մերժվել է:

Երկու տարբերակ է առաջարկվել. Կամ ավտոբուսներով գալ, որը պետք է կազմակերպվի, երկրորդ, եթե ուզում եք, մեքենաները քարշակներով բերեք: Դա բավական ծախս է, իսկ ավտոբուսների հետ կապված ես խոսել եմ ԱԳՆ-ի պաշտոնատար անձի հետ, ասել է՝ դեսպանություն եւ ռոստովում մեր հյուպատոսության հետ կապնվեն, էնտեղ ցուցակագրվում են: Ինչ վերաբերվում է այս կողմից բացելուն, դրա մասին խոսակցություն չկա»,-ասաց նա:


Մարուքյանը նկատեց, որ հիմա երբ որ արտակարգ դրությունը դադարի, ըստ նոր քննարկվող օրենքի պետք է հայտարարվի կարանտին. «Բայց մեր մտավախությունն այն է, որ կարանտինի ուղերձը լինի ավելի խիստ եւ սահմանները շարունակաբար չբացեն: Որովհետեւ շատ դժվար է բացատրել, որ ավելի մեղ ռեժիմի մեջ ենք մտնում, որի անունը կարանտին է, որը հայտարարվել է ամբողջ երկրով մեկ»,-ասաց Մարուքյանը:


Նրա խոսքով, ԼՀԿ-ն առաջարկել է արտակարգ դրությունը հանել, երկու օրենքներում ողջամիտ սահմանափակումներ մտցնել եւ երկրում որեւէ բան չհայտարարել. «Որովհետեւ հայտարարելու պարագայում ունենալու ենք բազմաթիվ խնդիրներ:  Այն կարանտինը, որ հիմա սահմանվում է, այն չպետք է սահմանվի ողջ երկրով մեկ եւ այս սահմանափակումները, որ պետք է պահպանվեն, պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, որի մի մասը չի համապատասխանում:


Այստեղ մի խնդիր էլ կա: Արտկարգ դրությունը հայտարարվում էր մեկ ամսով եւ խորհրդարանը որոշակի վերահսկողական մեխանիզմ ուներ, հիմա կարանտինը հայտարարվում է 6 ամսով եւ խորհրդարան գալու կարիք չկա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր