Նավալնին պատասխանել է Պուտինի ենթադրությանը՝ Օմսկի դիահերձարանում հայտնվելն էր իմ խորամանկ ծրագրի գերագույն նպատակը,որն էլ չստացվեց

«Խոհանոցում «Նովիչոկ» եփեցի: Ինքնաթիռում տափաշշից լուռ կոնծեցի: Դրանից առաջ պայմանավորվել էի կնոջս, ընկերներիս և գործընկերներիս հետ, որ եթե Առողջապահության նախարարությունը պնդի, որ ինձ տեղափոխեն Գերմանիա բուժման, նրանք թույլ չտան դա անել: Մեռնել Օմսկի հիվանդանոցում և հայտնվել Օմսկի դիահերձարանում, որտեղ պարզվելու էր մահվան պատճառը՝ «ապրել է բավականաչափ»․ սա էր իմ խորամանկ ծրագրի գերագույն նպատակը: Բայց Պուտինը գերազանցեց ինձ: Նրան խաբելն այդքան էլ հեշտ չէ։ Արդյունքում ես, հիմարի պես, 18 օր կոմայի մեջ պառկեցի, բայց այդպես էլ չհասա նպատակիս: Սադրանքը ձախողվեց», – գրել է Նավալնին:
Ինչպես հայտնում է Le Mond ֆրանսիական պարբերականը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնի հետ զրույցում չի բացառել, որ Նավալնին ինքը կարող էր թույնը խմած լինել։