Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

30 սեպ 2020 13:52

Կովկասում Թուրքիային ավելի խիստ փորձություն է սպասվում. ո՞՚րն է Էրդողանի՝ իր դեմքը փրկելու հույսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայում և Լիբիայում հաջողվեց խուսանավել շահերի բախումից, բայց Կովկասում Թուրքիային ավելի խիստ փորձություն է սպասվում, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկումը հակասություններ կստեղծի Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների միջև, գրում է Bloomberg գործակալությունը։

Հոդվածագրի խոսքով՝ Թուրքիան շարունակաբար խուսափել է Ռուսաստանի հետ առճակատումից, սակայն Ադրբեջանի դեպքում իրավիճակն այլ է։

«Թուրքիան և Ադրբեջանը կապված են ոչ միայն պատմությամբ, կրոնով և լեզվով, այլև նավթամուղերով և գազատարներով, որոնք վճռորոշ նշանակություն ունեն Էրդողանի՝ Թուրքիան Կասպից ծովի և Եվրոպայի միջև անփոխարինելի էներգետիկ միջանցք դարձնելու ձգտման համար: Թուրքիան հետևողականորեն պաշտպանում է Ադրբեջանի նկրտումները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- գրում է աղբյուրը։

Ինչպես նշում է հոդվածագիրը, թուրքական աջակցությունը պարզապես հռետորաբանություն չէ։ Երկրները համատեղ զորավարժություններ են անցկացրել անցյալ ամիս, թուրքական զորքերը գտնվում են Ադրբեջանի ռազմակայանում և հասանելիություն ունեն այնտեղ գտնվող ավիաբազային։ 

«Պուտինը, կարծես, ձգտում է երկու երկրներին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ և ձեռնպահ է մնում մարտական գործողությունների մեջ երկու կողմերին մեղադրանքներից: Բայց կարելի է վստահաբար ասել, որ նրան դուր չի գա իր դաշնակցի հռետորական պատասխանները, և նա չի հանդուրժի թուրքական ռազմական միջամտությունը»,- կարծում է հոդվածագիրը։

Հոդվածագրի խոսքով՝ «Պուտինի աչքից չի վրիպում այն, որ Էրդողանի ռազմական ներկայությունը տարածվում է Լիբիայում և Սիրիայում, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան մասում»։

«Կովկասում Պուտինը կարող է իրեն թույլ տալ ավելի երկար խաղ վարել։ Չնայած Էրդողանի ռազմատենչ հռետորաբանությանն ու թուրքական օգնությանը՝ Ադրբեջանը բախվում է ծանր ճակատամարտի՝ տառացիորեն հայկական դիրքերի դեմ։ Ռուսաստանի նախագահը գիտի, որ պատերազմող կողմերն անխուսափելիորեն կդիմեն նրան մարտական գործողություններից ելք գալու համար: Ռուսաստանը միակ խոշոր տերությունն է, որը միաժամանակ շահագրգռված է Կովկասում կայունության հարցում և պատրաստ է պարտադրել այդ խաղաղությունը»,- նշել է հոդվածագիրը։

Նա նաև նշում է, որ «Կովկասում ներկայությունը Թուրքիայի տնտեսությունը ծանր իրադրության մեջ կդնի, որն առանց այդ էլ ծանր վիճակում է։ Ադրբեջանա-հայկական պատերազմում երկրի ներգրավման հնարավորության պատճառով Թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի»։

Ինչպես նշում է հոդվածագիրը, Էրդողանին ավելի դժվար կլինի զիջել դիրքերը։ Էրդողանի՝ իր դեմքը փրկելու հույսն այն է, որ Պուտինը նրան տեղ կտա բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց դա կարող է Թուրքիայի առաջնորդից զիջումներ պահանջել այլ ոլորտներում, որտեղ նա հակասության մեջ է Մոսկվայի իր «թանկագին ընկերոջ» հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր