Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

13 նոյ 2020 12:14

Մեղրիով Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ, այսինքն Հայաստանը շրջափակում են նաև հարավից

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը գրում է. 

«Եկեք ֆիքսենք մի քանի բան.

1. ԼՂԻՄ-ի նախկին տարածքների, ասենք Շահումյանի մասին խոսք չկա համաձայնագրում:

2. Թալիշի, Հադրութի, Մատաղիսի մասին բան չկա:

3. Ոնց հասկանում ենք, թուրքական բանակն էլ մնումա Արցախում, ռուսականի հետ:

4. Մեղրիով Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ, այսինքն Հայաստանը շրջափակում են նաև հարավից:

5. Ռուսական խաղաղապահները մնում են 5 տարի, և ավտոմատ ավելանում է ժամկետը, եթե 5 տարուց կողմերից մեկը դուրս չի գալիս պայմանագրից: 5 տարուց Ադրբեջանը, որպես կողմ կարա դուրս հահամաձայնագրից ու ռուսները հեռանան կամ 10 տարուց, իսկ ԼՂԻՄ-ը ու ՀՀ-ն մնա շրջափակված:

6. Ոչ մի խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին:

7. Իրենց փախստականներին են բերելու Արցախ, մի 200 հազար:

Կարծում եմ մեր բանակի իրավիճակը համարժեք չէ դիվանագիտական կապիտուլացիային: Դիվանագիտական պարտությունը շատ ավելի ծանր է, քան ռազմականը:

Ռազմավարական տեսանկյունից թուրքական աշխարհն ահռելի հաջողության հասավ, միավորվեցին, Հայաստանի վրայով, առանց ռազմական հաջողության նվեր ստացավ Արցախի կեսը` Քարվաճառ, Աղդամ, Քաշաթաղ Շուշի և...:

Աստված մեզ խոհեմություն տա, դեռ երկար պայքար ունենք: Մեզ պետքա շտապ ամրանալ, հզորանալ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր