Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

26 նոյ 2020 13:40

Բոլոր փախչողները փորձում էին իրենց հետ հնարավորինս շատ մարդ տանել. Քաղսիի գյուղապետը՝ «թավշյա» պատերազմի մասին

Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը, ով  «Օղակ» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախի հյուսիս–արևելյան սահմանի պաշտպանությանը, Արցախից տեսաուղերձով դիմել է ժողովրդին։


Գրիգորյանը խոսել է ռազմաճակատում թույլ տրված սխալների, իր ձևակերպմամբ՝ «թավշյա, ոչ բռնի» պատերազմ վարելու հետևանքների մասին։


«Թավշյա, ոչ բռնի պատերազմ վարելով չէինք կարող հաղթել։ Երբ պատերազմում կամավորի կամ աշխարհազորայինի վախը հաղթում էր հայրենասիրությանը, ընկերոջ հանդեպ սիրուն, նրան կորցնելու մտքին, այդ պահին  մարդը կարողանում էր զենքը հանձնել և հեռանալ՝ գնալ տուն։ Բոլոր փախչողները փորձում էին իրենց հետ հնարավորինս շատ մարդ տանել, որ հետո գոնե իրենց փախուստն արդարացված լիներ։ Եղել են դեպքեր, երբ փորձել ենք կանխել նրանց փախուստը, օրինակ՝ զինաթափում էինք, զրկում էինք զինվորական հանդերձանքից, որ մտափոխվեն, թեև այդ զինամթերքի կամ հանդերձանքի կարիքը չկար։ Մնացողներից ու զինվորներից բացի որևէ մեկը, առաջին հերթին հենց պետությունը՝ չէր հարցնում նրանց, թե ու՞ր եք գնում, ո՞նց եք գնում, ո՞նց կարող է մարդը պատերազմի դաշտից ուղղակի թողնի ու գնա»,–ասաց Գրիգորյանը՝ շեշտելով, որ անհրաժեշտ էր խիստ սահմանափակումներով և  կոշտ միջոցներով կանխել այդ ամենը։


«Այո՛, պետք է խիստ արգելքներ լինեին, չթողնեին, որ ռազմաճակատը թուլանա, որովհետև ամեն գնացող իր հետ հույս էր տանում, նոր հարված էր հասցնում մնացողներին։ Եթե կոշտ սահմանափակման հանդիպեին, հասկանային, որ տարբերակ չունեն գնալու, մեկ–երկու օր իրավիճակին հարմարվելուց հետո գուցե իրենց մեջ ոգին արթնանար, գուցեև շատ ավելի լավ մարտիկներ դառնային, իրենց ուղեղն ու ճկունությունը օգտագործեին տեղում մնալու, մի բան ավել անելու վրա, բայց քանի դեռ կար հնարավորություն և որևէ մեկը չէր կանխում, մարդիկ գնում էին»։


Անդրադառնալով ռազմական դրության պայմաններում ընդունված օրենքներին և դրանց ազդեցությանը, Գրիգորյանն ասաց.


«Օրենք ընդունեցիք, շատ լուրջ դեմքով, որ պատերազմական իրավիճակում պետությունն իրավունք ունի շարժական գույքը բռնագանձել, բայց դա էլ մնաց թղթի վրա։ Եղե՞լ է արդյոք մի «Նիվա» կամ այլ  ամենագնաց, որ պետությունն ասի՝ պիտի տաս, ես ուղարկում եմ սահման։ Համենայն դեպս, ես նման դեպք չգիտեմ, մինչդեռ այդ մեքենաների կարիքը այստեղ շատ կար»։


Հետպատերազմական իրավիճակում, ըստ գյուղապետի՝ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։


«Կառավարությունը շատ թույլ է, բոլորը դուրս են եկել վարչապետ դեմ, որովհետև թիմն է շատ թույլ... Չգիտեմ՝ վարչապետն է ավելի թույլ, թե նրա թիմը՝ մեզ հարկավոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,–ասաց նա։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր