Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

14 հուն 2021 12:35

Ի՞նչ կբերի դատավորների ավելացումը .Նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը կասկածի տակ չպետք է դրվի

Կոռուպցիոն հանցագործությունների քննության ծավալը դատական համակարգում 30 տոկոս աճի միտում ունի։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքն ու հարակից օրենքների փաթեթը։

«Փոփոխությունների փաթեթով առաջարկում ենք դատավորների թվաքանակն ավելացնել։ Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանում մինչև 21, իսկ Վերաքննիչում` 3 հաստիք ավելացնել։ Հայաստանում 100 000 բնակչին բաժին ընկնող դատավորների թիվը բացասական առումով տարբերվում է այլ երկրների ցուցանիշներից. դատավորների ավելացումը կբերի քրգործերի ժամկետների կրճատմանը»,–ասաց Բադասյանը։

Նա հայտնեց նաև, որ առաջարկում են ներդնել 2 ենթամասնագիտացում` մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում։ Այսինքն` առաջարկում են մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորների։

Բադասյանն ասաց, որ 2019-ի հուլիսի 1-ից 2020-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում քննվում են 275 կոռուպցիոն հանացագործությունների հետ կապված դեպքեր, իսկ դատախազությունը շուրջ 2228 քրգործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ իրականացնում է դատախազական հսկողություն։

Բացի այդ, օրենքի փոփոխմամբ առաջարկվում է այսուհետ հրապարակել միայն դատարանի տեղը, որտեղ պետք է քննվի, օրինակ, կալանքի միջնորդությունը, իսկ դատավորի տվյալները չներկայացնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե դատաիրավական համակարգի բարեփոխումների շատ էական փուլ են մտնում: Նրա խոսքով` աշխարհում լայնորեն կիրառվող պրակտիկա է, երբ կալանքի ու ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացվում է դատարանի որոշակի կազմ, որը պետք է քննի միայն մինչդատական վարույթի վերաբերյալ գործերը:

«Դատավորների ընտրության ու նշանակման նոր պրոցեդուրա է սկսվելու, որտեղ ամենակարևորը բարեվարքության ստուգումն է լինելու: Պետք է երաշխավորված լինենք, որ այս նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպով կասկածի տակ չդրվի։ Այսինքն՝ երբ դատավորը որոշում կայացնի, այն ի գիտություն ընդունվի, ոչ թե սկսեն քննարկել, թե ինչ քաղաքական կապ կա դրա տակ»,–ասաց վարչապետը։

Նշենք, որ կառավարությունն իր հավանությունը տվեց ներկայացրացծ փաթեթին. այն կուղարկվի Ազգային ժողով քննարկման։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր