«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

03 փետ 2021 12:04

Տեսանյութ.ԱԺ-ի դիմաց ակցիայի մասնակիցներն ուսապարկեր, գոմաղբ նետեցին ԱԺ բակ. կան բերման ենթարկվածներ

Ազգային ժողովի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ կրքերը բորբոքվեցին: Ակցիայի մասնակից մի խումբ երիտասարդներ ուսապարկեր և գոմաղբ էին բերել իրենց հետ, որոնք նետեցին ԱԺ դարպասներից ներս:


Երիտասարդներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուսապարկում նիստից ուշացած պատգամավորներից մեկն է: «Նրա ուղեղի պարունակությունը մենք փորձել ենք ցույց տալ: Այս պատգամավորը նման է նույն այն պատգամավորին, որը երեկ հանդես եկավ հայտարարությամբ: Անձամբ ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, շատ վիրավորել է, այս անձը իրավունք չունի այս շենքի ներսում գտնվի և առավել ևս միջազգային կոնֆերանսներում ներկայացնի ՀՀ-ն, նա ներկայացրել է թուրքական շահը: Մենք ոչ թե չենք հանդուրժելու իրենց, այլ իրենց մերժելու ենք, նվաստացնելու, ստորացնելու ենք»,- ասաց երիտասարդը:




Նշենք, որ խոսքը պատգամավոր Անուշ Բեղլոյանի մասին է, ով միջազգային կոնֆերանսում ելույթի ժամանակ ասել էր, թե կարևոր չէ, թե ում պատմական հողն է Արցախը կողմերից որն է սկսել պատերազմը:


Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Արթուր Մանուկյանին, երիտասարդները նշեցին, որ նա էլ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի մասին արված հայտարարությունն արդարացնելու համար, կասկածի տակ է դրել Կարսի հայկական լինելու հանգամանքը:


Այսպիսով՝ նրանք խորհրդարանի բակ նետեցին ուսապարկեր, որոնց մեջ տեղավորված էին այդ 2 պատգամավորների լուսանկարները, որոնք, ըստ նրանց, թուրքամետ, ադրբեջանամետ հայտարարություններ են կատարել: Նրանք նաև բերել էին գոմաղբ, որը նետեցին խորհրդարանի բակ: Ցուցարարները նաև «դավաճան» գրառմամբ Անուշ Բեղլոյանի նկարները նետեցին գետնին:


Այս իրադարձություններից հետո ոստիկանություն սկսեց բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Բերման ենթարկվածների մեջ է նաև «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր