Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»          Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ       Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»    

16 ապր 2021 17:00

Նախատեսվում է որոշակիացնել, թե ովքեր իրավունք ունենք հուղարկավորվել ընտանեկան գերեզմանոցում

«Նախագծով առաջարկում ենք վերացնել կոռուպցիոն ռիսկերը և օպտիմալացնել հուղարկավորությունների հետ կապված խնդիրները»,- ԱԺ-ում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ ներկայացնելով Վիկտոր Ենգիբարյանի և Սերգեյ Մովսիսյանի հետ հեղինակած «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ըստ պատգամավորի՝ նախագծով նախատեսվում է որոշակիացնել, թե ովքեր իրավունք ունենք հուղարկավորվել ընտանեկան գերեզմանոցում և դրա համար սահմանել են ընտանիքի անդամների իրավունք ունեցող անձանց, քանի որ գործող օրենսդրությամբ ամրագրված է, որ ընտանիքի անդմաներ կարող են հուղարկավորվել ընտանեկան գերեզմանոցում բայց անզինք չեն սահմանված և կիրառողը ստիպված էր դիտարկել Ընտանեկան օրենսգիրքը:

Բաղդասարյանը հայտնեց, որ առաջարկվող նախագծով ընտանիքի շրջանակներն ընդլայնված են քան  Ընտանեկան օրենսգրքով է սահմանվածն և նշեց, որ այս դեպքում ընտանիքի անդամներ են համարվելու ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ եւ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները եւ քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաեւ ամուսինը եւ ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան եւ հարսը:

Պատգամավորի խոսքով՝ սահմանվել է, որ հուղարկավորության համար համայնքը կարող է տրամադրել 2.5/1 մետր չափերով տարածք և սահմանել են, որ ընտանեկան գերեզմանի համար անվճար շահագործման հիմունքներով համայնքը կարող է տրամադրել 12.5 ք/մ հողատարածք 2.5/5 մետր սահամներով:

Ըստ  պատգամավորի՝ այդ տարածքը պահպանվում է համայնքի կողմից, չի կարող թաղման նպատակներից բացի այլ նպատակներով օգտագործվել և սեփականաշնորհվել:

Գերեզմանների խնամքի աշխատանք անողին նախագծով տրվել է «գերեզմանի շահագործող» արտահայտությունը, բայց, ըստ պատգամավորի, քննարկման ժամանակ եկել են այն եզրահանգման, որ այն Աշխատանքային օրենսգրքով նախատեսված չէ, սխալ է և առաջինից երկրորդ ընթերցման ժամանա այն կփոխեն:

Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ նախագծով նաև սահմանել են, թե անձը որտեղ կարող է հուղարկավորվել, այն դեպքում երբ  գործող իրավակարգավորումներով այն սովորույթի ուժով էր արվում: Նախագծով սահմանված տեղերն են իր բնակության վայրը, հաշվառման վայրը և ընտանիքի անդամների հետ կապված ընթացակարգերը, մասնավոր ու պետական գերեզմանատներում թաղվելու հնարավորությունը:

Նրա խոսքով՝ դիտարկվել են նաև այն դեպքերը, երբ մարդը մահանում է օտար երկրում և ցանկություն է հայտնել հուղարկավորվել  Հայաստանում:

Պատգամավորը նկատեց, որ  արատավոր երևույթներ են եղել, երբ հուղարկավորումը կազմակերպվում էր գերզմանատան տարածքից դուրս, և տեղեկացրեց, որ այսուհետ նման դեպքերի համար մեղավորները կենթարկվեն 200000-ից 1 մլն դրամի վարչական տույժի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր