Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

22 մայիս 2021 16:59

Վրաստանը կդառնա ԱՄՆ-ի կարեւոր գործընկերը, բայց Ադրբեջանը կարող է բարդ գործընկեր լինել Նահանգների համար

Նախագահ Ջո Բայդենի իշխանության գալով Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Հայ-ամերիկյան առաջին քաղաքագիտական ​​ֆորումի ժամանակ ասաց Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Սթրոնսկին:

«Մենք տարածաշրջանում Բայդենի քաղաքականության մեջ էական փոփոխություններ չենք տեսել: Ընդհանուր առմամբ, նույն քաղաքականությունը վարում էին Քլինթոնի, Բուշի, Օբամայի եւ նույնիսկ Թրամփի վարչակազմերը»,- ասաց նա: Սթրոնսկիի խոսքով՝ Հարավային Կովկասը շատ հեռու գտնվող տարածաշրջան է, որի հետ ԱՄՆ-ն այդքան ակտիվ առեւտրային հարաբերություններ չունի, ինչպես մյուս տարածաշրջանների հետ: Ուստի հարաբերությունները պահպանվում են ոչ թե տնտեսական համագործակցության մակարդակում, այլ` ԽՍՀՄ փլուզման հետ կապված 90-ականներից եկող խնդիրների, ինչպիսիք են դիվանագիտությանը ձգտումը եւ աջակցությունը բարեփոխումների իրականացման հարցում:

Սակայն պետք է նկատի ունենալ, որ աշխարհաքաղաքական միջավայրն արագորեն փոխվում է, եւ Բայդենի վարչակազմը կարձագանքի իրադարձություններին, պատերազմին եւ տարածաշրջանը կայունացնելու անհրաժեշտությանը, ասել է Սթրոնսկին: «Ես տեսնում եմ, որ Բայդենի վարչակազմն ավելի շատ ուշադրություն է դարձնում բարեփոխումներին, մարդու իրավունքներին եւ դիվանագիտությանն ուղղված ջանքերին:  Բայդենը եւ պետքարտուղար Բլինքենը նշել են դրանց կարեւորությունն արտաքին քաղաքականության մեջ: Բայց ինձ թվում է, որ մենք ակտիվ արտաքին քաղաքականությանը վերադարձ չենք տեսնի, ինչպես եղել է Բուշի օրոք»,- կարծում է փորձագետը:

Նա նշեց, որ ԱՄՆ-ն այժմ ավելի շատ կենտրոնացած է համաշխարհային քաղաքականության ավելի լայն խնդիրների վրա, ինչպիսիք են Չինաստանի մարտահրավերը, Ռուսաստանի հետ հարաբերությունների կառավարումը, ինչպես նաեւ` ներքին խնդիրների, ինչպիսիք են համավարակը, տնտեսական եւ սոցիալական արդարության խնդիրները: «Կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի ներգրավվել Հարավային Կովկասի խնդիրների մեջ, սակայն դա այնքան ուժեղ չի զգացվի, որքան Բուշի վարչակազմի օրոք»,- համոզված է փորձագետը:

Խոսելով տարածաշրջանի մասին՝ Սթրոնսկին նշել է, որ Հայաստանում մոտենում են ընտրությունները, ԱՄՆ-ն հույս ունի, որ երկրում դրական փոփոխություններն ընտրությունների ոլորտում կշարունակվեն: Ըստ փորձագետի` Վրաստանը, ամենայն հավանականությամբ, կդառնա ԱՄՆ-ի կարեւոր գործընկերն ու երկարաժամկետ դաշնակիցը տարածաշրջանում: «Սակայն Ադրբեջանը կարող է բարդ գործընկեր լինել Միացյալ Նահանգների համար»,- հայտարարեց փորձագետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր