Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

12 հուլ 2021 14:00

«Դելտա շտամը»՝ երեխաների մոտ. Վրաստանում Covid-ի բրիտանական ու դելտա շտամներով վարակված նորածինները միացված են ԹԱՕ սարքին

Վրաստանի Իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, պրոֆեսոր Իվանե Չխաիձեի խոսքով՝ երեխաների մոտ կորոնավիրուսի «հնդկական շտամի» տարածումն ավելի մեծ է, քան վիրուսի մյուս ենթատեսակներինը:

Նրա խոսքով, մինչ մեկ տարեկան երեք վարակված երեխաները գտնվում են Ցիցիշվիլիի անվան նոր մանկական կլինիկայում և միացված են թոքերի արհեստական օդափոխության(ԹԱՕ) սարքերին: Այս մասին գրում է JNews-ը։

Երեք նորածիններին, որոնցից մեկի մոտ առաջնային սպեցիֆիկ PCR ուսումնասիրությամբ հաստատվել էր կորոնավիրուսի այսպես կոչված «հնդկական շտամը», իսկ երկրորդի մոտ՝ «բրիտանականը», դեռևս ծանր վիճակում են գտնվում:

«Կորոնավիրուսի հնդկական շտամն ավելի շատ վարակում է ավելի երիտասարդ բնակչությանը: Երեխաների մոտ վիրուսի այս ենթատեսակն ավելի տարածված է, քան «ալֆա» և «չինական» շտամերը: Սրա հետևում թաքնված է ավելի մեծ ռիսկ: Երեխաների հոսպիտալացման ռիսկը, նրանց վիճակի վատթարացումը: Վրաստանի առաջատար կլինիկաներից մեկում՝ Ցիցիշվիլիի անվան նոր մանկական կլինիկայում, որը զբաղվում է կորոնավիրուսով վարակված երեխաներին ընդունելով, արդեն վերակենդանացման բաժանմունքում մինչ մեկ տարեկան երեք բուժառու կա, որոնք միացված են ԹԱՕ սարքին: Նրանց առողջական վիճակը ծանր է: Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ժամանակ հիվանդության նման ծանրություն չէր գրանցվել», – հայտարարել է Իվանե Չխաիձեն:

Ինչ վերաբերում է երեխաների մոտ ուղեկցող հիվանդությունների առկայության հարցին, Չխաիձեի խոսքով, վիրուսի «դելտա շտամի» դեպքում ուղեկցող հիվանդությունները նշանակություն չունեն:

Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլու խոսքով, կլինիկայում գտնվող երեք կորոնավարակակիր նորածինների վիճակը միջինից բարձր ծանրության է։ Այս պահին կլինիկայում բուժվում են մոտ 90 վարակված երեխաներ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր