Այն, ինչ անթույլատրելի էր արցախահայության համար, կարելի է Հյուսիսային Կիպրոսի թուրք բնակչությանը

Որքան էլ պարադոքսալ կարող է թվալ, բայց Թուրքիայի դեմ նման դեմարշը որոշ իրողություններով զուգահեռներ ունի արցախյան հիմնախնդրի հետ։
Մասնավորապես՝
1. Արցախյան հակամարտության շրջանակներում զգալիորեն հաջողելուց հետո Անկարան փորձում է փոխել կիպրոսյան հիմնախնդրի հետ կապված միջազգային ստատուս-քվոն՝ նպատակային քաղաքականություն վարելով հիմնախնդրի կարգավորման սկզբունքի փոփոխության ուղղությամբ՝ «երկու համայնքների հավասար իրավունքներով դաշնությունից» դեպի «երկու պետություն երկու ժողովրդի համար» բանաձևը։
Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների տեսանկյունից պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը ստորադավում է ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի նկատմամբ՝ ի տարբերություն արցախյան հիմնախնդրում Թուրքիայի ունեցած դիրքորոշման։
2. Կիպրոսյան հիմնախնդրի հետ կապված Թուրքիայի քաղաքականության սկզբունքային փոփոխությունն արձանագրվում է արցախյան 44-օրյա պատերազմում ադրբեջանա-թուրքական տանդեմի հաղթանակից հետո, երբ և՛ Բաքուն, և՛ Անկարան՝ և միայն նրանք հայտարարում են, թե արցախյան հակամարտությունը հանգուցալուծվել է
Այսինքն՝ այն ինչ անթույլատրելի էր արցախահայության համար, կարելի է Հյուսիսային Կիպրոսի թուրք բնակչությանը։ Եթե Արցախում Ադրբեջանն ու Թուրքիան պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի շեշտադրմամբ պայքարում էին հայկական «օկուպացիայի» դեմ, ապա Կիպրոսում արդեն ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի կիրառմամբ Անկարան փորձում է լեգիտիմացնել կղզու հյուսիսիային հատվածի սեփական օկուպացիան։
3. Այս գործընթացում Թուրքիան փորձում է ապահովել առավելագույն միջազգային աջակցություն, որն էլ ստանում է բացառապես Ադրբեջանի կողմից՝ Արցախում Բաքվին ցուցաբերած վճռորոշ օժանդակության դիմաց։ Պատմության ընթացքում առաջին անգամ Կիպրոսի թուրքական հատվածում տեղի ունեցած միջոցառումներին մասնակցել է նաև Ադրբեջանից ժամանած խորհրդարանական պատվիրակություն։
Իսկ Էրդողանն իր բազմաթիվ խնդրահարույց հայտարարություններից մեկում շեշտել է, որ Ի. Ալիևի հետ ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի կողմից Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ճանաչման հնարավորությունը։ Սահմանվել է նաև թյուրքական նոր մերձեցման կարգախոսը՝ «Մեկ ժողովուրդ, երեք պետություն» բավականաչափ հնչեղ ձևակերպմամբ։
4. Թուրքիայի արտոնմամբ՝ ՀԿԹՀ ղեկավարության կողմից խախտվել է ՄԱԿ ԱԽ-ի 1984թ. 550 բանաձևը՝ ժամանակի կիպրական ամենահայտնի զբոսավայրերից մեկի՝ Վարոշայի շրջանի չեզոք կարգավիճակի փոփոխության շարունակական քաղաքականության իրականացմամբ։
Վերոնշյալը նաև դիվանագիտության դաշտում գործունեության լայն դաշտ է բացում Հայաստանի համար առնվազն հետևյալ ուղղություններում՝
1. Թուրք-ադրբեջանական երկակի ստանդարտների շեշտադրմամբ՝ առավել ակտիվացնել արցախյան հիմնախնդրի չկարգավորված լինելու և արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության կարևորությունը՝ նման կերպ նաև որոշակի խնդիրներ առաջացնելով Անկարա-Բաքու հարաբերություններում։
2. Օգտվելով Թուրքիայի դեմ ձևավորված միջազգային լայն համախոհության իրողությունից՝ պարբերաբար ընդգծել Թուրքիայի ապակառուցողական և գործող միջազգային իրավակարգին մշտապես սպառնացող քաղաքականության շարունակակնության մասին, որը հետևանք է այդ երկրում իշխող վարչակարգի անպապատժելիության և նրա քայլերը զսպելու հարցում անհետևողական քաղաքականության բացակայության»։