Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Արտակարգ իրավիճակ, ուժեղ քամու պատճառով կոտրվել է Ապարանի գլխավոր տոնածառը    

21 սեպ 2021 10:30

Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով առևանգե՞լ են Եռաբլուր զինվորական պանթեոնի առջևից

Այսօր առավոտյան ժամը 8։20-8:30-ի միջակայքում Եռաբլուր զինվորական պանթեոնի առջևից ոստիկանական համազգեստով անձինք բռնի ուժով, հայհոյանքներով և քաշքշելով, վնասվածքներ պատճառելով ապօրինաբար բերման են ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և փաստաբան Զարուհի Փոստանջյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա, թե ուր են տարել Զարուհի Փոստանջյանին։

Ոստիկանության լրատվական ծառայությունը չի պատասխանում հեռախոսազանգերին։ Այս պահի դրությամբ արձանագրում ենք, որ Զարուհի Փոստանջյանին փաստացի առևանգել են Եռաբլուր զինվորական պանթեոնի առջևից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր