Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում          Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը       Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև    

28 հոկ 2021 13:44

Գիտնականները կորոնավիրուսը ոչնչացնող լամպ են ստեղծել

Ամերիկացի գիտնականներն ու ինժեներները լամպ են ստեղծել, որի կապույտ լույսը ճնշում է կորոնավիրուսային վարակն ու դրա վերարտադրությունը ոչ միայն սենյակում, այլև մարդու օրգանիզմում։ Այս մասին հոդված է հրապարակվել Scientific Reports-ում։

Ուլտրամանուշակագույն լույսը լայնորեն օգտագործվում է մանրէազերծման համար, սակայն ճառագայթման բարձր չափաբաժնի դեպքում այն կարող է վնասել կաթնասունների գենոմները՝ առաջացնելով մուտացիաներ և ԴՆԹ խաթարում։ Հնարավոր է եղել գտնել SARS-CoV-2 վիրուսը սպանող հաճախականություն՝ անկախ նրանից՝ այն կենդանի բջջի ներսում է, թե դրանից դուրս։

Որպեսզի փորձը հաջող լինի, ստեղծվել են եռաչափ բջիջների մոդելներ՝ նույն անձի բրոնխներից և շնչափողից ստացված բջիջներից։

Արդյունքները ի մի բերելու համար ուսումնասիրվել է 425 նանոմետր երկարությամբ ալիքի ազդեցությունը Vero E6 բջիջների վրա։ Նման լույսի ցածր չափաբաժինները բավական են եղել վիրուսային բեռը նվազեցնելու համար։ Բարձր չափաբաժինները ցույց են տվել ինֆեկցիայի 99,9% նվազեցում՝ չվարակված բջիջների կենսունակության վրա առանց բացասական ազդեցության:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր