Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին          Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»       Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»    

24 հուն 2022 15:37

Ամեն ինչ այդքան լավ չէ. թշնամին Գեղարքունիքում ազդեցիկ լույսերով գիշերվա ժամերին թիրախավորում է քաղաքացիների տները

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը երեկ է վերադարձել Գեղարքունիքի մարզի` առաջնագծում տեղակայված բնակավայրերից, նշում է, որ մարդիկ ունեն կենսական իրավունքների պաշտպանության խնդիր:

«Մարդիկ ունեն ապրելու, կյանքի իրավունքի խնդիր, մարդիկ ունեն իրենց ունեցվածքը պահելու խնդիր, որովհետև թշնամին Կութ համայնքում 80 գլխից ավելի անասուն հափշտակել է ու չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները Հայաստանում, չեմ խոսում, որ մինչ օրս փոխհատուցում չի տրվել», - Ազգային ժողովում ՄԻՊ-ի ընտրության հարցի ժամանակ հայտարարեց պատգամավորը:

Նա նշեց, թե թշնամին շարունակում է մարդկանց կյանքի իրավունքի սպառնալիքներ կիրառել. ընդդիմադիր պատգամավորին ահազանգել են` շատ հաճախ ազդեցիկ լույսերով գիշերվա ժամերին թիրախավորվում են քաղաքացինեի տները` զուտ հոգեբանական ճնշում գործադրելու համար:

Թովմասյանն ասաց, թե այս խնդրի շուրջ պետք է բոլորով հասկանան՝ ինչ կարելի է անել. քաղաքացին միայնակ է մնացել սահմանամերձ բնակավայրում, իսկ քաղաքացին պետք է զգա, որ, երբ ԱԺ-ում խոսում են մարդու իրավունքների պաշտպանությունից, ինքը պաշտպանված է:

«Այստեղ անընդհատ խոսել, որ ամեն ինչ արվում է կամ ամեն ինչ շատ լավ է, եկեք իրականության աչքերին նայենք ուղիղ` ամեն ինչ այդքան լավ չէ, որովհետև մենք Հայաստանի առաջնագծում արժանապատիվ կյանքի խնդիր ունենք», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Սահմանամերձ բնակավայրերում նաև կապի խափանում է արձանագրվել. հատուկ տեխնիկա է տեղադրված ու խլացուցիչներով անջատվում է հեռախոսակապը, ինտերնետը. սա, պատգամավորի խոսքով, խնդիր է, որին պետք է հրատապ ուշադրություն դարձվի:

Թագուհի Թովմասյանը հայտարարեց նաև, որ դիալեզով հիվանդները, չունենալով տրանսպորտի միջոցներ, ստիպված են լինում անձնական միջոցներով հասնել հնարավոր մոտակա բնակավայր` Մարտունի ու հոգալ առողջության իրավունքը:

Ահազանգեր ստացա, որ Նորաբակ համայնքում ջրի ակունքներն այս պահին Ադրբեջանի հսկողության տակ են, մարդիկ ջուր են կրում այլ բնակավայրերից։ Իսկ մենք այստեղ խոսում ենք մարդու իրավունքներից»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

Նա խոսեց նաև մարդկանց առողջության իրավունքի մասին՝ նշելով, որ դիալեզով հիվանդները, չունենալով տրանսպորտի միջոցներ, ստիպված են լինում անձնական միջոցներով հասնել հնարավոր մոտակա բնակավայր, օրինակ, Մարտունի ու հոգալ առողջության իրավունքը:

Պատգամավորն անդրադարձավ նաև լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքին.

«Լրագրողի իշխանությունը խնդիրներ է ստեղծում լրագրողների համար կամ լրագրողի իշխանությունը թիրախավորում է լրագրողներին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր