Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

02 մար 2022 11:35

Տեղափոխել բիզնեսը Հայաստան․ ՌԴ իրավաբանները սկսել են զանգահարել հայ խորհրդատուներին

Ռուսական բիզնեսը հետաքրքրվում է Հայաստանում ընկերություններ բացելու հնարավորություններով՝ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Արմենբրոկ» խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։

Նա հստակեցրեց, որ իրեն դիմել են ոչ թե ներդրողները, այլ ռուսական իրավաբանական գրասենյակները, որոնք ներկայացնում են բիզնեսի շահերը: Այսպես թե այնպես, ռուս իրավաբանները հետաքրքրվել են, թե ինչպես կարելի է Հայաստանում բիզնես գրանցել, միջոցներ փոխանցել այստեղ, արդյոք Հայաստանի համար գործում են ինչ-որ միջազգային սահմանափակումներ։

«Այսինքն՝ որոշակի թվով ընկերությունների համար հետաքրքիր է առնվազն մասնակիորեն բիզնեսը մեր երկիր տեղափոխելը կամ Հայաստանի միջոցով գործարքներ իրականացնելը»,-նշեց Կայֆաջյանը:
Եթե խոսում են Հայաստան ռուսական ներդրումների ընդհանուր հոսքերի մասին, ապա պետք է հասկանալ, որ դրանք կարող են կրճատվել, ընդգծում է փորձագետը։

«Թե որքանով մեր տնտեսության համար մեկը մյուսին կփոխհատուցի, առայժմ դժվար է ասել»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ այս պահին ԱՄՆ-ն ամենախիստ պատժամիջոցները հայտարարել է ՎՏԲ-ի և ևս չորս բանկերի դեմ: Արտերկրում նրանց ակտիվները սառեցվել են, իսկ նրանց կողմից թողարկված Visa և Mastercard քարտերը չեն կարողանա սպասարկվել արտասահմանում և արտասահմանյան կայքերում (Ռուսաստանում դրանք կշարունակեն գործել):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր