Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

29 մար 2022 10:27

Քանի ՌԴ-ի գլուխը խառն է, օգտվել առիթից և վարկաբեկել խաղաղապահների առաքելությունը, որ նրանք ամենափրկիչ օղակ հանդիսանալ չեն կարող ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

-Ռուս-ուկրաինական պատերազմի վերջը, կարծես, չի երեւում: Ռազմական գործողությունները շարունակվում են, եւ այս ամենն իր ազդեցությունն է ունենում նաեւ Արցախի ու Հայաստանի վրա:

-Պատերազմը սկսվելուն պես շատ էր խոսվում հնարավոր բլից-կրիգի մասին: Չգիտեմ, թե ինչից էին որոշել, որ պետք է բլիցկրիգ լինի, բայց եթե անգամ լիներ բլից-կրիգ, այն եւս պատերազմների համար տարբեր տարածքներում տարբեր ժամանակներ է նշանակում: Փաստորեն, այդ սպասումները ճիշտ չէին եւ հիմնազուրկ էին: Այս պատերազմի ընթացքում ռուսների համար որոշ անակնկալներ եղան` հաշվարկների տեսանկյունից: Գուցե ճիշտ անալիզ չի եղել:

-Ի՞նչ անակնկալների մասին եք խոսում:

-Ամենագլխավոր անակնկալն այն էր, որ ուկրաինացի ժողովուրդը լուրջ դիմադրություն ցույց տվեց: Տպավորություն է, որ Ռուսաստանի վարչախմբից տեղեկացել էին, որ Ուկրաինայում կարող են լինել ճիշտ Ղրիմի նման տրամադրություններ, այսինքն` աղ ու հացով են իրենց դիմավորելու: Ուկրաինական հասարակությունը բավականին մարտունակ է տրամադրված: Ուկրաինական բանակի մասին եւս սխալ տպավորություն կար: Նկատենք նաեւ սանկցիաների կիրառման մասին, թեպետ չեմ բացառում, որ հնարավոր սանկցիաների կիրառման մասին ինֆորմացիան ռուսներն ունեին, գուցե որոշակի վերապահումներով: Այնուամենայնիվ, եթե ամբողջովին սանկցիաների մասով ինֆորմացիա ունենային, ապա պատերազմ սկսելուց առաջ իրենց ֆինանսական ռեզերվները, որոնք պահվում էին երկրից դուրս, կտեղափոխվեին իրենց համար լոյալ վայրեր: Կարծում եմ՝ խնդիրը միայն այն չէ, թե պատերազմը որքան կտեւի, խնդիրն այն է, թե կողմների համար ինչ է նշանակում հաղթանակը: Ինչպես դա կընկալվի, ընկալումը շատ կարեւոր է: Կարծում եմ` ռուսներն ի սկզբանե ունեին մեկ նպատակ եւ հիմա էլ այդ նպատակն ունեն: Օրերս բացահայտեցին, որ փորձում են Դոնեցկի եւ Լուգանսկի միավորումները սահմանադրությամբ նախատեսված կետերով վերականգնել: Այս պարագայում Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները, ըստ էության, միավորվում են իրար, միաժամանակ նաեւ ցամաքային ճանապարհ է հաստատվում` դեպի Ղրիմ: Այսինքն` իրենց հիմնական խնդիրն այս տարածքները Ղրիմին միացնելն ու իրենց վերահսկողության տակ վերցնելն է: Նրանց հիմնական նպատակը հենց սա է եղել եւ կա: Կիեւի եւ Խարկովի գրավումը նրանց նպատակների մեջ չի մտնում: Պարզապես ռազմական գործողություններն ընթանում են տարբեր ուղղություններով` երկիրը պարալիզացնելու նպատակով: Ես կարծում եմ, որ հենց Դոնեցկի եւ Լուգանսկի մասով հարցերը լուծվեն, եւ այդ ցամաքային ճանապարհը, որը, ի դեպ, արդեն կա, վերջնականապես վերցնեն իրեն վերահսկողության տակ, ռազմական գործողությունները կարող ենք ավարտված համարել:

- Ինչպես տեսնում ենք, այս ամենն ուղղակիորեն ազդում է նաեւ Հայաստանի եւ Արցախի վրա:

-Ընդհանուր առմամբ, թշնամին արդեն իսկ առիթից օգտվում է եւ դեռ կփորձի օգտվել առիթից, որովհետեւ բավականին զավեշտալի եւ հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել: Խաղը գնում է բաց: Եթե հիշում ենք, Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը բառացիորեն նշում է, որ ՌԴ-ի դեմ մի քանի ճակատ բացելը ճիշտ քայլ կլինի՝ նշելով հենց Արցախի մասին: Այսինքն՝ բացահայտ Ռուսաստանի համար մի քանի ճակատ բացելու մասին է խոսք գնում: Խոսքը վերաբերում է նաեւ Սիրիային: Փորձ է արվում, քանի Ռուսաստանի գլուխը խառն է, օգտվել առիթից։ Մյուս կողմից՝ վարկաբեկել խաղաղապահների առաքելությունը, ցույց տալով, որ ռուսական խաղաղապահ զորքերն ամենափրկիչ օղակ հանդիսանալ չեն կարող արցախահայության համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր