Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

22 հուլ 2022 13:32

Հայաստանն այսօր հայտնվել է այնպիսի ամոթալի իրավիճակում, երբ ՀՀ–ի սահմանների շուրջ քննարկումներում Հայաստան անունը անգամ չի օգտագործվում, մեր փոխարեն Իրանն է խոսում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայում, Հայաստանից կոնկրետ քայլերի են սպասում. դա կլինի համապարփակ խաղաղության պայմանագիրը, Զանգեզուրը, կլինեն իրենց ուղղությամբ կատարվելիք քայլերը: Կոնկրետ քայլերի են սպասում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կայունություն և խաղաղություն են ցանկանում, իսկ Հայաստանն էլ պետք է ցույց տա, որ ինքն էլ է դա «ցանկանում». այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։


Թուրք նախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանն ուզի-չուզի այս ողջ գործընթացը Թուրքիան համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ։


Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարել է, որ պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունը և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպումները սահմանում են հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղությունները՝ դրանցից մեկը հաղորդակցական ուղիների, այդ թվում` «Զանգեզուրի միջանցքի» բացումն է:


«Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համար։ Այս մասին խոսել է նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների նախագահների երկրորդ եռակողմ նիստի ժամանակ։
Շենթոփը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ոչ մի անգամ չհիշատակելով Հայաստանը։


Հայաստանն այսօր հայտնվել է այնպիսի ամոթալի իրավիճակում, երբ Հայաստանի սահմանների շուրջ քննարկումներում Հայաստան անունը անգամ չի օգտագործվում։


Հայաստանի գործող իշխանություններին դա ընդհանրապես չի հետաքրքում, ոչ մի կերպ Հայաստանից արձագանքներ չկան ո՛ չ միջանցքի բացման, ո՛ չ տարածքների հնարավոր հանձնման մասին։


Փոխարենը, Իրանն է խոսում նրա մասին, որ Սյունիքը պետք է պահել և այն պետք է մնա Հայաստանին։ Իհարկե, դա բխում է նաև Իրանի շահերից, բայց Հայաստանի դավադիր իշխանությունները այս մասին լռում են ու ևս մեկ անգամ հաստատում այն անհերքելի փաստը, որ իրենց համար միևնույնն է ՝ հայ ժողովրդի անվտանգությունը, պետության սահմանների անխախտելիությունը, ստեղծած աղետալի վիճակը։


Մոռացության է մատնվել՝ ՀՀ սուվերեն տարածքում գտնվող թշնամու զորքերի առկայությունը և չեն հերքվում նաև այն խոսակցությունները, որ միջանցքը բացվելու է ։


Հ.Գ. 2018թ-ից հետո իրավիճակը շեշտակի փոխվել է, բայց ոչ հայ ժողովրդի օգտին և ոչ բանակցային իրենց կետից։


Մինչ 2018 թվականը Հայաստանը բանակցային սեղանի շուրջ էր նստում, 2018-ից հետո Հայաստանը հայտնվեց բանակցային սեղանի վրա։ Հայաստանը գահավիժման տանող այս իշխանությունները չպե՛ տք է մեկ օր ավել մնան իշխանության»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր