Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

25 նոյ 2022 13:05

«Նախիջևանի խանի» դարաշրջանն ավարտվո՞ւմ է.խոսվում է Նախիջևանի ինքնավար կարգավիճակի վերացման մասին,բոլոր գերատեսչությունները սկսելու են ենթարկեցնել Բաքվին

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության շուրջ ուշագրավ զարգացումները շարունակվում են։ Մասնավորապես, նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը գործողություն է իրականացրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մաքսային կոմիտեում։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ կան ձերբակալված պաշտոնյաներ՝ բազմամիլիոնանոց խարդախությունների, մաքսանենգության, բյուջետային միջոցների յուրացման և կոռուպցիայի մեղադրանքով։
ՊԱԾ-ը պաշտոնապես դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունները, սակայն չի էլ հերքել։
 
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը Սեհեթ Հաբիբեյլին է, որը Ադրբեջանի Գիտությունների ականդեմիայի նախագահ Իսա Հաբիբեյլիի որդին է, իսկ կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է Նախիջևվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի խնամի Սաբուհի Նովրուզովը։
Այն, որ կառուպցիոներին են ձերբակալել կամ նման գործողություն իրականացրել, այնքան էլ արտասովոր չէ։ Ավելի կարևոր է այն փաստը, որ նման գործողություն տեղի է ունենում «Նախիջևանի խան» Վասիֆ Թալիբովի «վոտչինայում», որը մինչև վերջերս համարվում էր անձեռնմխելի։

Նախկինում Բաքվի պաշտոնյաներից որևէ մեկը չէր համարձակվում խառնվել Նախիջևանի գործերին, նույնիսկ այնտեղ հայտնվել առանց որևէ հատուկ կարիքի։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է վերջ դնել «Նախիջևանի խանի» դարաշրջանին։ Ի դեպ, ավելի վաղ ադրբեջանական լրատվականները նաև հայտնում էին, որ նոյեմբերի 21-ին Թալիբովը չի մասնակցել Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Բաքվում Հեյդար Ալիևի կենտրոնում։ Թալիբովը ևս իշխող կուսակցության անդամ է։
Ըստ պնդումների՝ միջոցառման օրը Վասիֆ Թալիբովը եղել է Բաքվում, նույնիսկ գնացել է կենտրոն, որտեղ անցկացվում էր միջոցառումը, բայց նրան թույլ չեն տվել ներս մտնել։
Հավելենք, որ վերջերս նաև լուծարվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Պետական անվտանգության ծառայությունը, դրա հիմքի վրա ստեղծվել Ադրբեջանի ՊԱԾ Նախիջևանի գլխավոր վարչությունը, որի ղեկավար է նշանակվել գնդապետ Մոհսուն Աշուրովը։ Նախիջևանի Պետական անվտանգության ծառայությունը վերացնելու և այն Ադրբեջանի կենտրոնական իշխանություններին ենթարկեցնելու այս քայլը բուռն քննարկումներ է առաջացրել երկրում։
 
Համեմատաբար անկախ և ընդդիմադիր տարբեր լրատվականներ էլ տեղեկություններ են տարածում, որ աստիճանաբար Նախիջևանի բոլոր գերատեսչությունները սկսելու են ենթարկեցնել Բաքվի կենտրոնական գերատեսչություններին։ Համացանցում նաև ակտիվորեն խոսվում է Նախիջևանի ինքնավար կարգավիճակի վերացման մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր