Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք          Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց       Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը    

29 դեկ 2022 12:52

Տեսանյութ.Նիկո՛լ , էս ի՞նչ ես անում,էլի հակառուսնե՞ր ,Ադրբեջանը, Թուրքիան՝ թշնամի, հիմա էլ Ռուսաստանին ու Իրանին եք թշնամի դարձնո՞ւմ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 168 TV-ի եթերում կարծիք է հայտնել, որ Լաչինի միջանցքը փակել է Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ միասին․ «Կան դավաճանական թղթեր, որոնք ստորագրվել են, հիմա Փաշինյանը հասկանում է՝ եթե կատարի, ժողովուրդը բունտ կանի, Ադրբեջանն էլ, որպես դրան օգնություն, փակել է Լաչինի միջանցքը։ Եթե Ադրբեջանի պահանջները կատարվեն, Հայաստանից կմնա 14-15 000 քմ տարածք։ Մեզ մնում է վերակազմավորել հայկական բանակը, որը կկռվի և մի այլ տեղ ճանապարհ կբացի դեպի Արցախ»։


Նախկին վարչապետի համոզմամբ՝ Ռուսաստանի շահերը հիմնականում չեն բախվում ՀՀ-ի շահերին, սակայն Փաշինյանը «խաղեր է տալիս» Արևմուտքի հետ, Պուտինն էլ ասում է՝ «արա՛, էս ի՞նչ ես անում, ես քեզ փրկել եմ»։


«Նիկո՛լ Փաշինյան, էս ի՞նչ ես անում, սաղ պրեսսան լցրել ես հակառուսականությամբ։ Դրանից հետո էլ արտախորհրդարանական ուժերի հետ ես հանդիպում, էլի հակառուսներ։ Նիկոլ, սա՞ է քո արտաքին քաղաքականությունը․ Ադրբեջանը, Թուրքիան՝ թշնամի, հիմա էլ Ռուսաստանին ու Իրանին եք թշնամի դարձնո՞ւմ»,- ավելացրել է Բագրատյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր