Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին          Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»       Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»    

10 մար 2023 14:58

ՈՒզում են ՀՀ-ին տանել Ուկրաինայի ճանապարհով.Արևմուտքն ուզում է հիմա էլ արդեն հայերի օգնությամբ կռվել ՌԴ-ի դեմ

Pravda.ru-ն գրում է, որ  Հայաստանում մեկնարկել է Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում ԵՄ առաքելությունը՝ 100 հոգիանոց անձնակազմով, որոնց կեսը զինված է։ Ենթադրվում է, որ նրանք բոլորը քաղաքացիական անձինք են, բայց, որպես կանոն, նրանք միշտ էլ լինում են հատուկ ծառայությունների անդամներ։ Պարզ է դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգության ապահովման հարցում վերջնականապես հույսը դրել է Արևմուտքի օգնության վրա։ Այդ քայլը վաղուց էր հասունացել, քանի որ Երևանը քննադատել էր ՀԱՊԿ-ին Սյունիքի մարզում Բաքվի հետ հակամարտությունում օգնություն չցուցաբերելու համար և հրաժարվել էր ընդունել դաշինքի զորավարժությունները։ ՌԴ ԱԳՆ-ն աննախադեպ կոշտությամբ է արձագանքել Հայաստանում ԵՄ առաքելությանը ասելով, որ Արևմուտքը փորձում է թուլացնել Մոսկվայի որպես տարածաշրջանի անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը և ցանկանում է Ռուսաստանին «դուրս մղել» Հարավային Կովկասից։ Բայց տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը ԵՄ մասնակցության փորձը միանշանակ չէ, Բրյուսելը չի ​​կարող պարծենալ հաջողություններով այդ ոլորտում, ընդգծել են ԱԳՆ-ում։


Փաշինյանը շատ քննադատներ ունի Հայաստանում որպես Արցախի դավաճան և մեկը, ով նոր ջարդի հնարավորությամբ հայերին հանձնում է թուրքերին։ Բայց նրան հասկանալ կարելի է: Արևմուտքի, մասնավորապես, Ֆրանսիայի վրա խաղադրույք կատարելը, որտեղ հայկական լոբբին ուժեղ է, լավ կյանքից չէ։ ​​ՀԱՊԿ-ում բոլորը, բացի Ռուսաստանից, սատարում են Ադրբեջանին, իսկ ՌԴ գործունեությունը ԼՂՀ միջազգային կարգավիճակի հաստատման ուղղությամբ հստակ չեն, Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններ են ընթանում Լաչինի միջանցքի բացման շուրջ, սակայն Ադրբեջանի կողմից շրջափակումը չի վերացվում։


Տեսականորեն Հայաստանի վարչապետը պետք է կարողանա կառուցել այնպիսի արտաքին քաղաքական կուրս, որը երկիրը հետ կպահի նոր փորձություններից, հնարավոր կդարձնի նվազագույն հետևանքներով դուրս գալ ստեղծված իրավիճակից և միարժամանակ թույլ չտա, որ երկիրը ընկնի հակառուսական անդունդը:


Ժամանակը ցույց կտա ամեն ինչ, բայց որոշ իրադարձություններ հուշում են, որ Երևանը դեռ չի հաղթահարել այդ խնդիրը։ Եվ դա արտահայտվում է առաջին հերթին հենց Փաշինյանի պահվածքով։ Այսպես, մեկնաբանելով ԵՄ առաքելության սկիզբը, նա ասել է, որ դրա նպատակներից մեկն է «հերքել Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ագրեսիա են ծրագրում Բաքվի դեմ»։ Ամեն առումով դա տարօրինակ հայտարարություն է: Հայաստանի ղեկավարը նաև թույլ է տալիս արևմտյան գործընկերներին իր ներկայությամբ ռուսաֆոբություն արտահայտել։ Փետրվարի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, նկատի ունենալով «բարեկամ» Փաշինյանին, ասել է, որ Հայաստանը կարող է «բուֆեր» դառնալ Ռուսաստանի «նեոգաղութային» նկրտումների դեմ։ Ի դեպ, դա է Արևմուտքի իրական նպատակը։ Մակրոնի խոսքով Հայաստանը կարող է սահմանափակել «անկայունություն տարածելու» Ռուսաստանի ջանքերը։ «Ռուսաստանը անկայունություն և քաոս սերմանող ուժ է, ինչը անում է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Կովկասում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում»,- հավելել է Մակրոնը և վստահեցրել, որ Փաշինյանի հետ «կշարունակի գործել»։ 


Հայկական Telegram ալիքները մեղադրում են Փաշինյանին ռուսաֆոբիայի մեջ, որը արտահայտվում է Հայաստանում Ռուսաստանի ներկայության դեմ և Կիևին աջակցող փողոցային բողոքի ակցիաներին աջակցությամբ։ Արտախորհրդարանական ռուսաֆոբ ընդդիմությունը  օրինականացվել է երկրի ղեկավարության հետ հանդիպումներով, իսկ հեռուստատեսությամբ ավելացել են համապատասխան բովանդակությամբ նյութերը։ Այսինքն Փաշինյանը հեռու է հավասարակշռված դիրքորոշումից։ Տպավորություն է ստեղծվում, որ վարչապետը դեմ չէ Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով։ Ավելին, Երևանի ներկայիս իշխանությունները, երբ ընդդիմություն էին, քվեարկել էին ՀԱՊԿ-ից դուրս գալու օգտին և փողոցներում այրել ռուսական դրոշները։ 


Հայ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ «Ուկրաինան իրենց (Արևմուտքին) քիչ է, հիմա արդեն հայերի օգնությամբ են ուզում կռվել Ռուսաստանի դեմ»։ Նրա խոսքով, ԵՄ առաքելությունը հետևելու է ռուսական զորքերի տեղաշարժին Հայաստանի ներսում, և դա սպառնում է իսպառ ոչնչացնել Հայաստանի անվտանգության համակարգը դրանով իսկ ակտուալ դարձնելով «ժամանակակից հայկական պետության սահմանների լեգիտիմության թեման, որը հղի է ամբողջական աղետով»: Մաթևոսյանը զգուշացրել է, որ Երևանի և Արևմուտքի միջև 2022 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին Վաշինգտոնում և Պրահայում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ըստ որոնց Արցախը կդառնա Ադրբեջանի անբաժանելի մասը, իսկ Հայաստանն ինքը կկորցնի «ութ գյուղ» հօգուտ Ադրբեջանի։ Ընդ որում այդ գյուղերով են անցնում են ոչ միայն Վրաստան-Հայաստան և Հայաստան-Իրան ավտոճանապարհները, այլ նաև գազատարը, այսինքն «Ադրբեջանը կստանա բոլոր հնարավորությունները հենց Հայաստանի շրջափակման համար»։


Իսկապես, ԵՄ-ն Ադրբեջանի հետ չի կռվի հայերի համար։ Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԵՄ առաքելությունը ոչ մի կերպ չի երաշխավորում ստատուս քվոն Ադրբեջանի հետ սահմանին։ Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցությանը այլընտրանքներ չկան, կարծում են ամերիկյան Քուինսի ինստիտուտի փորձագետները։ Նրանց կարծիքով, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ի վիճակի չեն տարածաշրջանում ռազմական ուժեր տեղակայել այն կայունացնելու համար, սակայն, միևնույն ժամանակ, Ռուսաստանի ազդեցության նկատմամբ Արևմուտքի թշնամանքը սպառնում է «տարածաշրջան վերադարձնել էթնիկ հակամարտությունները»։ Նաև նշվել է, որ Ռուսաստանի խաղաղապահներն են Լեռնային Ղարաբաղում հայերի «միակ պաշտպանը»։ «ԱՄՆ-ը և Եվրոպան, հավանաբար, կառուցվածքային առումով անկարող են Կովկասի համար համահունչ և կենսունակ ռազմավարություն մշակել»,- եզրակացրել են հեղինակները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր