Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

07 օգոս 2023 17:01

Արցախում ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում, խնդրում ենք, ովքեր կարող են ԱՀ ԳԳԱ հիմնադրամին տրամադրել պարկեր, թող դիմեն

Կապված Արցախի լիակատար պաշարման ու դրանից բխող հետևանքների հետ՝ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում ,որոնք անհրաժեշտ են աղացած ալյուրը պարկավորելու, հացի արտադրամասեր տեղափոխելու, ինչպես նաև պահեստավորելու համար։

Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։

«Բոլորիս համար այս դժվար պահին հացի արտադրության և ալյուրի պահեստավորման գործընթացը բնականոն հունով կազմակերպելու համար խնդրում և հորդորում ենք` բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն և կարող են ԱՀ ԳԳԱ հիմնադրամին տրամադրել պարկեր, դիմեն հիմնադրամ կամ զանգահարեն 097 11 66 08 հեռախոսահամարով», - ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր