Ավստրալացի ինժեներները գտել են ողջ աշխարհին էներգիայով ապահովելու միջոց
![](https://freenergy.am/old/assets/images/111-3-1280x960.jpg)
Գիտնականների կարծիքով, միայն Ինդոնեզիան կարող է տարեկան արտադրել մոտ 35000 տերավատտ/ժ արևային էներգիա։ Սա նույնիսկ ավելին է, քան ներկայիս համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրությունը (տարեկան 30,000 տերավատ/ժամ):
Աշխատանքի հեղինակներն ուսումնասիրել են նաև Երկրի կլիմայական քարտեզը և որոշել Երկրի վրա լողացող արևային վահանակների գլոբալ համակարգի տեղադրման համար առավել շահավետ վայրերը՝ Ինդոնեզիայի արշիպելագները և Արևմտյան Աֆրիկայի հասարակածային մասը (Նիգերիայի մոտ): Մարտկոցներ կարող են տեղադրվել նաև տանիքների վրա, չոր վայրերում, գյուղատնտեսական հողերի կողքին կամ ջրային մարմինների վրա: Ընդհանուր առմամբ, ցանկացած շրջան, որտեղ ալիքները չեն բարձրանում 6 մետրից, իսկ քամին չի գերազանցում վայրկյանում 15 մետրը՝ հարմար է:
Նախնական հաշվարկների համաձայն 70 քառակուսի կիլոմետր արևային մարտկոցները կարող են բավարարել առնվազն մեկ միլիոն տնային տնտեսությունների կարիքները՝ առանց ածխածնի արտանետման:
Ներկայացվել է Երկրի ջերմային քարտեզը, որտեղ նշված կարմիր տարածքները լավագույնս հարմար են ծովային լողացող արևային զանգվածների համար, որին հաջորդում են դեղինը, կանաչը և կապույտը: Մոխրագույն գծերը ցույց են տալիս արևադարձային փոթորիկների ուղիները:
Այնուամենայնիվ, նման համակարգն ունի մի շարք թերություններ համեմատած գետնի վրա հիմնված արևային կայանների հետ: Դրանք են, օրինակ, աղի կոռոզիան և ծովային աղտոտումը հանքային մասնիկներով կամ օրգանիզմների նստվածքներով: Բացի այդ, մարտկոցները միացնելուց առաջ անհրաժեշտ է հատուկ ուսումնասիրություններ կատարել ծովային միջավայրին հասցված վնասը նվազագույնի հասցնելու համար։ Իսկ գլոբալ տաքացումը կարող է ամբողջությամբ փոխել քամու բնույթը և զրկել նման կայաններ կառուցելն իմաստից։ Բաց է մնում նաև ծրագրի իրականացման և ֆինանսավորման հարցը։ Ինժեներները նկարագրել են միայն գաղափարը և հաշվարկել դրա արդյունավետությունը։ Չնայած բոլոր թերություններին գիտնականները նշում են, որ անցումը վերականգնվող էներգիային անխուսափելի է, և իրենց ծրագիրը կարող է արագացնել ողջ մարդկության համար ձեռնտու այդ գործընթացը։